Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 12.1ԱԱՀ վճարող կազմակերպությունը 2014թ. հոկտեմբեր ամսին ձեռք է բերել հիմական միջոց: Ինչպես պետք է հաշվարկել ամորտիզացիոն մասհանումները: 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումները գումարը հաշվարկվում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 12.1 հոդվածին համապատասխան: Մասնավորապես, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար վերոնշյալ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքից:
 Հոդված 472015թ-ին կազմակերպությունը որ դեպքում կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` այն հարկատուն, որը հարկային մարմին ներկայացրել է գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:
  Կազմակերպությունը ունի նախորդ տարիներին վճարված, սակայն շահութահարկից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարներ: 2014 թ. հունվարի 1-ից նվազագույն շահութահարկին վերաբերող հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել, այդ գումարները արդյոք կարող է հաշվանցել այլ հարկային պարտավորությունների: «Շահութահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-238-Ն օրենքի հոդված 30-ի 4-րդ կետի համաձայն` մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` վճարված և փաստացի շահութահարկից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները հաշվանցվում են 2014 թվականից սկսած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ռեզիդենտի փաստացի շահութահարկի գումարներից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը գործող օրենքով սահմանված կարգով:
 Հոդված 18Դեբիտորական պարտքը դատարանի վճռով անհուսալի ճանաչելու դեպքում չպահուստավորված դեբիտորական պարտքը կարող է նվազեցվել հաշվետու տարվա հարկվող շահույթից: ՀՀ Կառավարության  2002 թվականի 19 դեկտեմբերի «Կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին»  N 2052 որոշման 2-րդ մասի 17-րդ կետի համաձայն`մինչև դեբիտորական պարտքի կետանցված դառնալու օրվանից 366-րդ օրը լրանալը սույն կարգի 14-րդ կետի համաձայն անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը դուրս են գրվում անհուսալի դառնալու (պարտապանի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճարունակ (սնանկ) ճանաչելու կամ պարտապան կազմակերպության լուծարման, կամ պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքերում) հաշվետու տարում և չպահուստավորված դեբիտորական պարտքը որպես այլ նվազեցում հաշվի է առնվում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս:
 Հոդված 7Միջնորդական (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության) ծառայությունների մատուցման դեպքում շահութահարկի հաշվարկման տեսանկյունից եկամուտ է համարվում միջնորդավճարը, թե ապրանքների իրացումից ստացված հասույթը: «Ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգի» 4-րդ մասին 4-րդ կետի 4.1-րդ ենթակետի համաձայն`եկամուտների թվին են դասվում`ապրանքների, արտադրանքի իրացումից ստացվող հասույթը (զուտ հասույթը` առանց անուղղակի հարկերի), որը` միջնորդական (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության) ծառայությունների մատուցման դեպքում որոշվում է միջնորդավճարի (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր) չափով:
 Հոդված 47.1ՊՈԱԿԸ տարածքի վարձակալությունից եկամուտ ստանալու դեպքում նվազագույն շահութահարկի վճարումներ պետք է կատարվի: 02.04.2004թ. «Ռեզիդենտների կողմից  շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը» հաստատելու մասին ՀՀ ԿԱ ՀՊԾ N1-05/7-Ն հրամանի 9-րդ մասի  9.7-րդ կետի համաձայն`նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարները չեն հաշվարկում և չեն վճարում պետական (համայնքային) ոչ առևտրային կազմակերպությունները` մինչև շահութահարկով հարկվող եկամուտներ ստանալն ընկած ժամանակահատվածի համար:
 Հոդված 8Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհով գնված գույքն ամորտիզացրել է, սակայն ոչ գույքն է եկամուտ ճանաչել, ոչ էլ ամորտիզացիան ծախս: Այդ գույքի օտարումից ստացված եկամուտը շահութահարկի հաշվարկման նպատակով եկամուտ համարվում է: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն՝ օրենքի իմաստով` եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում` անդամավճարները) և ծառայությունները: Նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն եկամուտների թվին են դասվում, մասնավորապես հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը: Քանի որ նշված եկամուտը գույքի օտարումից ստացված եկամուտ է այլ ոչ թե անհատույց ստացված ակտիվ, ուստի վերը նշված 8-րդ հոդվածով սահմանված դրույթը տվյալ դեպքում կիրառելի չէ:
 Հոդված 4, 46ՀՈԱԿ-ները հանդիսանում են շահութահարկ վճարող և շահութահարկի հաշվարկ պետք է ներկայացնեն: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, ինչպես նաև «Ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգի» 2-րդ մասի  2.2. կետի համաձայն` շահութահարկ վճարող չեն հանդիսանում ՀՀ պետական կառավարչական հիմնարկները, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և պետական ոչ առևտրային կազմակերպությունները` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե (պետական, համայնքների) փոխանցվող եկամուտների մասով: Հաշվետու տարում ստացած եկամուտները մինչև բյուջետային տարվա ավարտը պետական կամ համայնքային բյուջե ամբողջությամբ չփոխանցելու դեպքում պետական ոչ առևտրային կազմակերպությունները հանդիսանում են շահութահարկ վճարող` այդ եկամուտները ստանալու պահից մինչև հաշվետու տարվա վերջը: Նույն օրենքի 46-րդ հոդվածի և վերը նշված հրամանով հաստատված հրահանգի 9.2 կետի 2-րդ ենթակետի համաձայն շահութահարկի հաշվարկը  հարկային մարմիններին ներկայացնում են նաև ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն հրահանգի 4.2-րդ կետի համաձայն եկամուտ չեն համարվում (բացառությամբ` պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների):
 Հոդված 47, 47.1Սահմանված ժամկետներում ռեզիդենտի կողմից շահութահարկի եռամսյակային վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում արդյոք հաշվարկվում են տույժեր «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով: «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9.4 կետին համապատասխան Շահութահարկի եռամսյակային վճարման գումարները վճարվում են յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (ներառյալ): Սահմանված ժամկետներում ռեզիդենտի կողմից շահութահարկի եռամսյակային վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում` նվազագույն շահութահարկի եռամսյակային (մինչև 2011 թվականի հունվարի 1-ը` նվազագույն շահութահարկի ամսական) գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:
 Հոդված 47Եթե կազմակերպությունը գործունեություն չի իրականացնելու, արդյոք շահութահարկի կանխավճարներ պետք է կատարել: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 13 հունիսի 2011 թ.   «Գործունեության դադարեցման դեպքում ռեզիդենտների կողմից շահութահարկի եռամսյակային գումարների վճարման վերաբերյալ» N 30 պաշտոնական պարզաբանման համաձայն` գործունեություն ժամանակավոր (առնվազն` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը) կամ անորոշ ժամկետով չիրականացնելու մասին հայտարարությունը (կամայական ձևով կազմված) հարկային մարմին գրավոր ներկայացրած և այդ ժամանակահատվածում գործունեություն չիրականացրած ռեզիդենտ կազմակերպությունները` հայտարարությունը հարկային մարմին ներկայացնելու եռամսյակից հետո մինչև գործունեությունը վերսկսելու եռամսյակը ընկած ժամանակահատվածների համար շահութահարկի կանխավճարների և նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարվում: