Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 4Օտարերկրյա պետությունում հաշվառված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցով կազմակերպությունը բեռներ է տեղափոխում ՀՀ-ում,արդյոք պետք է վճարեն ճանապարհային վճար: «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային վճարների տեսակները, մասնավորապես նշված հոդվածի «բ» կետի համաձայան Ճանապարհային վճարի տեսակ է այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար վճարը, որի դրուքաչափերը, ինչպես նաև հաշվարկման և վճարման կարգերը սահմանված են նույն օրենքի համապատասխանաբար 6-րդ և 10-րդ հոդվածներով:
 Հոդված 8Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային վճարի ինչ դրույքաչափեր են սահմանված:
Համաձայն «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարը գանձվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
ա) միջպետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.
բ) հանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ:
 Հոդված 9Եթե այլ պետությում գրանցված տրանսպորտային միջոցը 15 օրվա ընթացքում 2 անգամ է մուտք գործում ՀՀ, արդյոք երկրորդ անգամ մուտք գործելու դեպքում նորից պետք է վճարի ճանապարհային վճար, թե հաշվի առնվում արդեն իսկ առաջին մուտք գործելու ժամանակ 15 օրվա համար վճարվածը: Համաձայն «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի՝ տասնհինգ օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը գանձվում է յուրաքանչյուր մուտքի համար` սույն օրենքի 5 հոդվածով սահմանված դրույքաչափերով:
 Հոդված 20Ճանապարհային վճարը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում ինչպիսի պատասխանատվություն է սահմանաված: Համաձայն «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի  2-րդ կետի՝ ճանապարհային վճարի վճարումն ուշացնելու համար վճար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0,25 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար` բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:
 Հոդված 3 Եթե կազմակերպությունն իրականացնում է բեռնափոխադրում ՀՀ-ում գրանցված իր տրանսպորտային միջոցներով, հանդիսանում է բացառապես հաստատագրված վճար վճարող պետք է ադյոք ճանապարհային վճար վճարի: «Ճանապարհային վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ սույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները: Նույն օրենքի 10.1-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարը ՀՀ տարածքում իրականացվող, ՀՀ-ից դուրս եկող կամ ՀՀ մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է` ելնելով յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենայի բեռնատարողությունից՝ նույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով: Հաստատգրված վճարները և ճանապարհային վճարները գործում են առանձին և մեկը մյուսով պայմանավորված չեն: Ընդ որում, ճանապարհային վճար նախատեսված է միայն 20 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաների համար:
 Հոդված 3 Ո՞վքեր են համարվում ճանապարհային վճար վճարողներ: «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան, ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով կամ նույն օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
 Հոդված 2 Ի՞նչ է ճանապարհային վճարը: «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան, ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով նույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է: