| | | |
| Հոդված 16 | Որն է ֆիզիկական անձի համար հողի հարկի վճարման ժամկետը: |
Անհրաժեշտ է ղեկավարվել «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, ըստ որի Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):
|
| Հոդված 1 | Կազմակարպությունը ունի սերվիտուտի և կառուցապատման իրավունքում իրեն պատկանող հողակտոր: Հողի սեփականատեր է հանդիսանում ՀՀ: Առաջանում է արդյոք հողի հարկի պարտավորություն: |
Համաձայն «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
|
| Հոդված 3 | Հողի հարկի չափը կախվա՞ծ է արդյոք հողի հարկ վճարողների տնտեսական գործունեությունից: |
Հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:
|
| Հոդված 1 | Ո՞վքեր են համարվում հողի հարկ վճարողներ: |
Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները:
|