Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 4 Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն կազմակերպությունում ստուգումները ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում (վերաբերում է կազմակերպությանը): Համաձայն «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ` բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ, միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ իսկ ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ: Նշված սահմանափակումները չեն տարածվում օրենքի 3.1-րդ հոդվածում նշված դեպքերի վրա:
 Հոդված 1 Տնտեսվարող սուբյեկտի մոտ քանի՞ օրում կարելի է իրականացնել մեկ չափագրումը: «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հավելվածի համաձայն, մեկ չափագրումը տնտեսավարղ սուբյեկտի մոտ կարող է իրականացվել 2-ից մինչև 5 աշխատանքային օրերի ընթացքում:
 Հոդված 4 Տնտեսավարող սուբյկետի մոտ ե՞րբ է համարվում ստուգման փաստացի օրը և մեկ ստուգման համար ի՞նչ ժամկետ է սահմանվում: Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:
 Հոդված 3 Ստուգման հանձնարարագրի կրկնօրինակը ե՞րբ է տրվում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ պաշտոնատար անձին: Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
Prev12Next