Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 4, 10 Կազմակերպությունը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրի ժամկետում գործունեություն է իրականացնում: Ինչպես հաշվարկել աշխատողների տվյալ ամսվա աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը, եթե կազմակերպությունը հավաստագիրը ստացել է տվյալ ամսվա 15-ին: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի և 10-րդ հոդվածի 1.1-րդ մասին համապատասխան հարկվող օբյեկտը,  դա ստացման ենթակա` հաշվեգրված հարկվող եկամուտն է (այդ թվում աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները), որոնցից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի համաձայն «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում յուրաքանչյուր ամսվա համար եկամտային հարկը հաշվարկում է 10% դրույքաչափով: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաստագրի` ստացման հաշվետու ամիսը` եկամտային հարկը հաշվարկելու նպատակով ներառվում է հավաստագրի գործողության ժամկետում, հետևաբար հարկային գործակալի կողմից տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով:
 Հոդված 10Կազմակերպությունը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրի ժամկետում գործունեություն է իրականացնում: Ինչպես հաշվարկել գործողության ժամկետի ավարտը ներառող հաշվետու ամսվա աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից վճարման ենթակա եկամտային հարկը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաստագրի` գործողության ժամկետի ավարտը ներառող հաշվետու ամիսը` եկամտային հարկը հաշվարկելու նպատակով չի ներառվում հավաստագրի գործողության ժամկետում, հետևաբար հարկային գործակալի կողմից տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է  ընդհանուր կարգով` համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի:
 Հոդված 25Չգրանցված աշխատողի համար սահմանված պատասխանատվությունը ինչ ժամկետներում է ենթակա վճարման: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկ:
 Հոդված 6Ֆիզիկական անձը մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում է կատարում, արդյոք եկամտային հարկի պարտավորություն է առաջանում: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում` «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները:
 Հոդված 8.2Ֆիզիկական անձը, ով հանդիսանում է վարձու աշխատող, Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել 2014 թվականի մարտ ամսին: Հնարավոր է արդյոք համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը ուղղել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մարմանը: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
 Հոդված 52015 թ-ի մարտ ամսին գործատուի ընդունած հրամանով հաշվարկվում է տարեկան արդյունքներով աշխատանքային պարտականությունները գերազանց կատարած աշխատողներին պարգևատրման գումարներ, որոնք վճարվում են աշխատողներին ապրիլ ամսին: Հարկվող եկամտի որոշման ժամանակ ինչ մեթոդով պետք է առաջնորդվել և որ ամսվա հաշվարկում պետք է արտացոլել առաջացած եկամտային հարկի պարտավորությունւը: Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 15.06.2015թ-ի «Աշխատողներին հաշվարկվող պարգևատրման գումարների հարկման վերաբերյալ» N 9 պաշտոնական պարզաբանման, եթե ընթացիկ ամսում գործատուի կողմից ընդունած իրավական ակտով հաշվարկվում է այդ ամսվան նախորդող ժամանակահատվածներում աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու, երկարամյա աշխատանքի և ծառայության համար պարգևատրման գումարներ, ապա այդ գումարներից եկամտային հարկը հաշվարկվում է հաշվի առնելով ընթացիկ ամսվա աշխատավարձի գումարը՝ միասնականացված կարգով, և արտացոլվում է այդ (ընթացիկ) ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում:
 Հոդված 12Կոմիսիոն պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները կոմիտենտին վճարելիս կոմիսոները հանդիսանում է արդյոք հարկային գործակալ: ՀՀ ԿԱ ՊԵԿ 7 հունիսի 2012 թ. N 175-Ն հրամանի 5-րդ բաժնի 33-րդ կետի համաձայն` կազմակերպություններն, անհատ ձեռնարկատերերը և նոտարները ֆիզիկական անձանց եկամուտներ հաշվարկելիս հարկի պահում չեն իրականացնում, եթե նրանք հանդիսանում են կոմիսիոներ և կոմիսիոն պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են կոմիտենտին:
 Հոդված 6Մրցույթ է կազմակերպվել, որի հաղթողներին տրամադրվել են դրամական պարգևներ, արդյոք հարկային գործակալը պետք է այդ գումարներից հաշվարկի և բյուջե փոխանցի եկամտային հարկ: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի համաձայն` մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով, համարվում է նվազեցվող եկամուտ: Գերազանցող մասը ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով:
 Հոդված 10Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի վարձակալությունից ստացված եկամուտները ընթացիկ տարում գերազանցում են 58.35 մլն դրամը, գերազանցող մասի համար արդյոք սահմանվում է լրացուցիչ եկամտային հարկի պարտավորություն, եթե հարկային գործակալը հաշվարկում և պահում է եկամտային հարկի գումարները: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ անհատ ձեռնարկատեր և (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հանրագումարն ընթացիկ տարում 58.35 մլն դրամը գերազանցելու դեպքում գերազանցող մասից հարկ վճարողի կողմից տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկով հաշվարկվում է լրացուցիչ եկամտային հարկ 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով օրենքով սահմանված նվազեցումները և հարկային գործակալի միջոցով հաշվարկված ու պահված հարկի գումարները:
 Հոդված 10«ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրի գործողության ժամկետում կազմակերպությունը վարձու աշխատողին վճարել է ժամանակավոր անաշխատունակության նպաստ: Նպաստից եկամտային հարկը ինչ դրույքաչափով պետք է հաշվարկել: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1.1  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով:Տվյալ դեպքում նպաստից եկամտային  հարկը կհաշվարկիվի օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափերով:
Prev1234Next