Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 8.2 ՀՀ տարածքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք է բերած վարկառուն միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր է, տվյալ դեպքում ինչպես է կատարվում եկամտային հարկի գումարների վերադարձը: ՀՀ կառավարության 19.02.2015թ. N 205-Ն որոշման 3-րդ կետի համաձայն, եթե վարկառուն միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր է, ապա հաշվետու տարվա համար ներկայացված տարեկան հաշվարկի հիման վրա հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է տվյալ տարվա ընթացքում հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների հանրագումարի և տվյալ տարվա եռամսյակների ամիսների համար վճարված և վերադարձված (վերադարձման ենթակա) եկամտային հարկի հանրագումարի դրական տարբերության չափով: 
 Հոդված 8.2ՀՀ տարածքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած վարկառուն հաշվետու եռամսյակում քաղաքացիաիրավական պայմանագրով ստացել է պասիվ եկամուտներ: Արդյոք այդ եկամուտներից պահված և վճարված եկամտային հարկը հնարավոր է ուղղել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարներին: Համաձայն ՀՀ կառավարության 19.02.2015թ. N 205-Ն որոշման 4-րդ կետի`  վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն: 
 Հոդված 8.2ՀՀ տարածքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան ձեռք են բերել ամուսիններով, երկուսն էլ հանդիսանում են վարկառուներ, սակայն սեփականատեր հանդիսանում է միայն ամուսինը: Տվյալ դեպքում արդյոք համավարկառուի վճարած եկամտային հարկի գումարները ևս կուղղվեն հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարներին: Համաձայն ՀՀ կառավարության 19.02.2015թ. N 205-Ն որոշմամբ սահմանվել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, որի համաձայն՝ վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող հիպոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում:
 Հոդված 6ՀԿ-ն ֆիզիկական անձին կրթաթոշակ է տալիս, արդյոք եկամտային հարկի պարտավորություն է առաջանում: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18 կետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում` բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ նշված հոդվածի 1-ին մասի 14-րդ և 15-րդ կետերում նշված կազմակերպությունները: Այսինքն, ՀԿ-ի կողմից ֆիզիկական անձին նշանակված կրթաթոշակը նվազեցվող եկամուտ է հանդիսանում, և եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:
 Հոդված 6Կազմակերպության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական անձանց տրամադրվել են դրամական պարգևներ, արդյոք տվյալ պարգևավճարների մասով կազմակերպության մոտ որպես հարկային գործակալ կառաջանա եկամտային հարկի պարտավորություն: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում` մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով:
 Հոդված 19Ա/Ձ-ն հաշվառվել է 2012թ., 2013 թ. ապրիլին ներկայացրել ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին հաշվարկը: ԱԱՀ վճարող է: 1-ին եռամսյակի եկամտային հարկի կանխավճարը ինչպես հաշվարկել: ՀՀ ԿԱ ՊԵԿ 7 հունիսի 2012 թ.  «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 175-Ն հրամանի 65-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` եկամտային հարկի կանխավճարների եռամսյակային գումարները չի վճարում. ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման տարվա ընթացքում և պետական գրանցմանը հաջորդող տարվա առաջին եռամսյակի համար:
 Հոդված 25Չգրանցված աշխատողի համար ինչ պատասխանատվություն է սահմանված: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստը լիազոր մարմնի կողմից արձանագրվելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է եկամտային հարկ` 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք: "Վարչական իրավախախտումների մասին" ՀՀ օրենսգրքի 169.5-րդ հոդվածի համաձայն`առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
 Հոդված 4Ֆրախտի դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է հաշվեգրման, թե վճարման մեթոդով: Եթե ֆրախտի ծառայությունը մատուցում է անհատ ձեռնարկատերը, ապա եկամուտների և եկամտային հարկի հաշվարկման համար կիրառվում է հաշվեգրման եղանակը՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացվող տարեկան եկամուտների հաշվարկով: Եթե ֆրախտի դիմաց եկամուտը վճարվում է ֆիզիկական անձին, ապա հարկային գործակալը ֆրախտի դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է դրամարկղային մեթոդով: «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 5-րդ բաժնի 39 մասի համաձայն`հարկային գործակալը եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) հարկը պետական բյուջե է փոխանցում ֆիզիկական անձին ֆրախտի դիմաց եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:
 Հոդված 6Վերջնահաշվարկ կատարելիս չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարները արդյոք ենթակա են հարկման եկամտային հարկով:
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ ենթակետի համաձայն` նվազեցվող եկամուտ է համարվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների:
 Հոդված 6Արդյոք եկամտային հարկի հաշվարկման համար փոխառության գումարը նվազեցվում է: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 20-րդ կետի համաձայն` նվազեցվող եկամուտներ են համարվում` ստացվող վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին):
Prev1234Next