Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 13Ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը ինչպես պետք է արտացոլել եկամտային հարկի հաշվարկի մեջ, արդյոք ըստ ամիսների պետք է առանձնացնել: ՀՀ ԿԱ ՊԵԿ 7 հունիսի 2012 թ.  ««Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 175-Ն հրամանի 43-րդ կետի համաձայն` վարձու աշխատողներին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները ներառվում են նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամսվա եկամուտ, երբ վճարվել են այդ նպաստները:
 Հոդված 19Արդյոք շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն եկամտային հարկի կանխավճարներ կատարում է: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` բացառությամբ հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով և (կամ) շրջանառության հարկով հարկվող գործունեության և նոտարական գործունեության: Միաժամանակ, նույն օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան, շրջանառության հարկ վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում է ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրա համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
 Հոդված 19Գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերը պետք է կատարի արդյոք եկամտաին հարկի կանխավճարներ: Անհրաժեշտ է ղեկավարվել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի դրույթներով, ըստ որի  այն հարկատուն, որը  հարկային մարմին ներկայացրել է գործունեություն չիրականացնելու /գործունեությունը դադարեցնելու/  մասին հայտարարություն, կարող է  նշյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո  եկամտային հարկի կանխավճարներ չկատարել: 
 Հոդված 13Հարկային գործակալները որ դեպքում կարող են գրանցման հայտեր չներկայացնել բացառապես էլեկտրոնային տարբերակով : Համաձայն 2013թ փետրվարի 20 ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից տրված N4 պաշտոնական պարզաբանման  Հարկային գործակալները գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Այդ անձանց համար հաշվարկված ամսական դրամական բավարարման և այդ բավարարումից պահված եկամտային հարկի հանրագումարները ներառվում են ՀՀ ԿԱ ՊԵԿ 21.01.2013թ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 7-ի N 175-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 22-Ն հրամանի Հավելված 1-ով հաստատված` «Եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ»-ի «Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք» 1.16 տողում:
 Հոդված 25Վարձու աշխատողի աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունների դեպքերում 2013 թ-ի յուրաքանչյուր ամսվա վճարվելիք աշխատավարձի վերահաշվարկը ինչ կերպ է կատարվում: Համաձայն 2013թ հունվարի 25 ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից տրված N2 պաշտոնական պարզաբանման 2.ի եթե աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունը կատարվել է 2012 թ-ի ընթացքում և 2013 թ-ին աշխատողը աշխատում է այդ փոփոխված ծանրաբեռնվածությամբ, ապա մինչև «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա պաշտոնային դրույքաչափային աշխատավարձը որոշվում է ՀՀ կառավարության 31.05.2012 թ. N 692-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` հիմք ընդունելով 2012 թվականի միայն այն ամիսները, որոնց ամբողջ ընթացքում աշխատողն աշխատել է իր վերջին ծանրաբեռնվածությամբ, 2) եթե աշխատանքի ծանրաբեռնվածության փոփոխությունը կատարվել է 2013 թ-ի սկզբից կամ ընթացքում և աշխատողը 2013 թ-ի ընթացքում աշխատում է այդ փոփոխված ծանրաբեռնվածությամբ, ապա 2013 թ-ի յուրաքանչյուր ամսվա անվանական աշխատավարձի վերահաշվարկված մեծությունը որոշելու համար նախ պետք է հաշվարկել 2013 թ-ի ծանրաբեռնվածությանը համապատասխանող աշխատավարձի անվանական մեծությունը (աշխատավարձի նախկին անվանական մեծությունը ճշգրտելով նոր ծանրաբեռնվածությամբ) և այն վերահաշվարկել այնպես, որ պահպանվի այդ անվանական մեծությունից 2012 թ-ին ստացված (ստացման ենթակա) տնօրինվող աշխատավարձի մեծությունը:
 Հոդված 6Արդյոք զինվորական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով: Համաձայն «Եկամտային հարկ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-201-Ն օրենքի, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) դրամական բավարարումը և դրան հավասարեցված վճարումները»:
 Հոդված 6Արձակման նպաստը հարկվում է եկամտային հարկով: ՀՀ ԿԱ ՊԵԿ 2012թ-ի N  175-ն հրամանի` «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին,  3-րդ բաժնի 13-րդ մասի համաձայն`համախառն եկամտից նվազեցվող եկամուտներն են ՀՀ օրենսդրության համաձայն վճարված նպաստները (բացառությամբ` ժամանակավոր անաշխատունակության նպաստների):
 Հոդված 6Եթե հասարակական կազմակերպությունը բարեգործական նպատակով անհատույց գրքեր է տրամադրում ֆիզիկական անձանց, ապա եկամտահարկի պարտավորություն առաջանում է: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 14)-րդ մասի համաձայն`նվազեցվող եկամուտներ են համարվում  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները:
  Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց համար գործատուն գրանցման հայտ պետք է ներկայացնի: ՀՀ ԿԱ ՊԵԿ 2013թ-ի N 4 պ. պարզաբանման համաձայն`հարկային գործակալները գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: Այդ անձանց համար հաշվարկված ամսական դրամական բավարարման և այդ բավարարումից պահված եկամտային հարկի հանրագումարները ներառվում են «Եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկ»-ի «Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք» 1.16 տողում:
 Հոդված 4Աշխատակցին աշխատանքից ազատելու դեպքում վճարվող վերջնահաշվարկի գումարը եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացվում է հաշվեգրման մեթոդով, թե վճարման: ՀՀ ԿԱ ՊԵԿ 2012թ-ի N  175-ն հրամանի` «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին, 5-րդ բաժնի 39-րդ մասի համաձայն`հարկային գործակալը եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) հարկը պետական բյուջե է փոխանցում ֆիզիկական անձանց բազային եկամտի հաշվարկման (հաշվեգրման), իսկ այլ եկամուտների դեպքում` այդ եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Տվյալ դեպքում բազային եկամտի մեջ ներառված է նաև աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարները, որոնք եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկում արտացոլվում են հաշվեգրման մեթոդով:
Prev1234Next