Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան
v
# 
Հոդված 
Հարց 
Պատասխան 
 
Open filter row popup menu
Open filter row popup menu
Open filter row popup menu
 Հոդված 13Օտարերկրյա քաղաքացին, որը հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ քաղաքացիաիրավական պայմանագրով եկամուտ է ստանում օտարերկրյա պետությունից, դա ինչ կարգով պետք է հարկվի: «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9-րդ բաժնի 72-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն`քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված և այլ եկամուտներից (այդ թվում` օտարերկրյա պետություններից ստացված աշխատավարձից)` հարկը հաշվարկվում է սույն հրահանգի 18-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հրահանգի 13-րդ, 14-րդ, 16-րդ և 17-րդ կետերում նշված նվազեցումները):
 Հոդված 5Ֆիզիկական անձի արտարժույթով ստացված եկամտից ինչպես կատարել եկամտային հարկի հաշվարկը: «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ ենթակետի համաձայն` Ֆիզիկական անձանց կողմից արտարժույթով ստացման ենթակա` հաշվեգրված (պասիվ եկամուտների, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացված) եկամուտները վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման իրավունքի ձեռքբերման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
 Հոդված 8Արտոնագրային վճար վճարող հանդիսացող կոշիկի նորոգում իրականացնող ֆիզիկական անձը արդյոք պետք է վճարի եկամտային հարկ: Անհրաժեշտ է ղեկավարվել   «Եկամտային  հարկի  մասին»  ՀՀ  օրենքի  10-րդ  հոդվածի    8-րդ  կետի  դրույթներով, որի  համաձայն`  «Արտոնագրային  վճարների  մասին»  ՀՀ  օրենքի  հավելված  1-ի  ցանկում   ընդգրկված  գործունեության  տեսակների  մասով եկամտային  հարկ  չի  հաշվարկվում  և  չի  վճարվում:
 Հոդված 25«Եկամտային հարկի մասին» օրենքը ուժի մեջ մտնելուց վարձու աշխատողի փաստացի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս 2012թ տվյալ վարձու աշխատողին տրամադրված ամենամյա արձակուրդի գումարը ներառվում է հաշվարկի մեջ Անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ Կառավարության « Մինչև եկամտային հարկի մասին ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը վարձու աշխատողներին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա աշխատավարձի մեծության որոշման կարգը սահմանելու կարգը» N-692-Ն որոշման 3-րդ կետի 2) ենթակետով
 Հոդված 13«Եկամտային հարկի մասին» օրենքով սահմանված գրանցման հայտերի ներկայացման վերջնաժամկետը երբ է Անհրաժեշտ է առաջնորդվել «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին N-175-Ն հրամանի 44-րդ կետի 1)-ին ենթակետով
  Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի 5 տոկոսը որ գումարից է կատարվում:
Անհրաժեշտ է ղեկավարվել 07.06. 2012 թ. N 175-Ն ««Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» հրամանի դրույթներով, որի 28 կետի համաձայն`  Հարկային գործակալները (գործատուները) կատարում են պարտադիր կուտակային ամսական վճարումները` վարձու աշխատողների (հանրային ծառայողների) բազային եկամտից (մինչև 500հազ.դրամ աշխատավարձից 5% և ևս 5% պետության մասնակցությամբ, 500հազ.դրամը գերազանցող գումարից 10%` առանց պետության մասնակցության) և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող (ծառայություններ մատուցող) ֆիզիկական անձանց հարկվող եկամտից (5%` առանց պետության մասնակցության)` ամսական հարկի վճարման վերջնաժամկետներում:

  Ինչպես պետք է հարկել հղիության և ծննդաբերության նպաստը, եթե այն շարունակվելու է հունվար-փետրվար ամիսներին, արդյոք հունվար և փետրվար ամիսների համար պետք է վճարի եկամտային հարկ: Հղիության և ծննդաբերության նպաստը վճարվել է 2012թ.:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 1 նոյեմբերի 2012թ. N 27 պաշտոնական պարզաբանման 1-ին կետի ա) ենթակետի համաձայն` 2012թ-ին ներկայացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա 2012թ-ին վճարված նպաստի գումարները հարկվում են եկամտահարկով` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (այդ թվում` 2013թ-ին բաժին ընկնող ժամանակահատվածի համար):
Այդ դեպքում նպաստի գումարները և եկամտահարկը արտացոլվում են 2012թ. եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում, իսկ նպաստի գումարները` նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվություններում` այն ամսում, երբ կատարվել է վճարումը, և 2013թ-ին վերահաշվարկ չի կատարվում:
 Հոդված 16Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելիս այդ եկամուտների հաշվառումն ինչ եղանակով է իրականացվելու (վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջը) Համաձայն <Եկամտային հարկի մասին> ՀՀ օրենքի  16-րդ հոդվածի` ձեռնարկատիրական գործունեությունից  ստացված համախառն  եկամտի  որոշման  ժամանակ կիրառվում է  հաշվառման  հաշվեգրման  եղանակը` իրավաբանական անձանց համար  <Շահութահարկի  մասին>  ՀՀ օրենքով  սահմանված  կարգով:
 Հոդված 14Հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարները ինչ ժամկետներում են վճարվում պետական բյուջե (վերաբերում է կազմակերպությանը) Համաձայն <Եկամտային հարկի մասին>  ՀՀ օրենքի  14-րդ  հոդվածի` հարկային գործակալի  կողմից <Եկամտային  հարկի մասին>  ՀՀ  օրենքին համապատասխան  հաշվարկված եկամտային հարկը  պետական բյուջե  է վճարվում  ֆիզիկական անձանց  եկամուտների   հաշվարկման  ամսվան հաջորդող ամսվա 20-ից  ոչ ուշ:
 Հոդված 19Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կատարում է արդյոք եկամտային հարկի կանխավճարներ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 07.06.2012թ. N 175-Ն հրամանով հաստատված «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 65-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն եկամտային հարկի կանխավճարների եռամuյակային գումարները չի վճարում
ձեռնարկատիրական գործունեությունը նոր uկuող անհատ ձեռնարկատերը` պետական գրանցման տարվա ընթացքում և պետական գրանցմանը հաջորդող տարվա առաջին եռամuյակի համար
Prev1234Next