Հեռախոսազանգերի կենտրոն
ՀՀ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն-բաժինը գործում է 2011 թվականի հուլիսի 25-ից:

Հեռախոսազանգերի կենտրոն-բաժինն աշխատում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 09:00-ից 18:00-ն: Կենտրոնի հեռախոսահամարներն են 08000 0007 և +374 60 544 444:

Նշված հեռախոսահամարներով ընդունվում են հարցադիմումներ՝ հարցեր, առաջարկություններ և դիմում-բողոքներ:

Հեռախոսազանգերի կենտրոն-բաժինը կազմակերպություններին և ֆիզիկական անձանց տրամադրում է տեղեկատվություն հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների պարզաբանման վերաբերյալ` ՀՀ ՊԵԿ իրավասությունների շրջանակներում, հարկային և մաքսային վարչարարության, հարկային և մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործառութային իրավասությունների և պարտականությունների վերաբերյալ:

Միաժամանակ կենտրոնի կողմից ընդունվում են առաջարկություններ և բողոքներ:

Առաջարկություններն ընդունվում են հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման ուղղությամբ:

Բողոքներն ընդունվում են տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ` ՀՀ ՊԵԿ իրավասությունների շրջանակներում և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների և/կամ անգործության վերաբերյալ: