Հայտարարություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2022թ.-ի նոյեմբերի 28-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ք.Երևան, Կոմիտաս 35 հասցեում գտնվող մասնաշենքում, ժամը 09:30-ից անցկացնելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության առաջին և նոյեմբերի 29-ին` երկրորդ փուլը:

Ստորև ներկայացվում է ՀՀ ՊԵԿ նախագահի 07.10.2022թ. «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթաց կազմակերպելու և դասընթացի ավարտին թեստավորում անցկացնելու մասին» թիվ 1055-Ա հրամանով  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 2022թ. նոյեմբերի 7-ից ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում մաքսային ձևակերպումների մասնագետների համար կազմակերպված «Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում» թեմայով 10-օրյա դասընթացներին մասնակցած և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ստացած անձանց ցանկը:

 Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ստացած անձանց ցանկ




Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022թ-ի նոյեմբերի 7-ից կազմակերպում է Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությունների նախապատրաստական 10-օրյա դասընթաց:

Դասընթացի մասնակիցների քննությունը (այսուհետև Քննություն) կանցկացվի 2022թ-ի նոյեմբերի 23-ից 24-ը:

Դասընթացները տեղի կունենան ք.Երևան, Իսակով 10 հասցեում, իսկ քննությունը՝ ք. Երևան, Կոմիտաս 35 հասցեում:

Քննությանը կարող են մասնակցել այդ նպատակով համապատասխանաբար մինչ 2022թ.-ի հոկտեմբերի  28-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ դիմած՝ բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք անցել են համապատասխան վերապատրաստման դասընթացը։ 

Քննությանը մասնակցելու համար դիմորդները համապատասխանաբար մինչ 2022թ.-ի հոկտեմբերի 28-ը ներառյալ վերադաս մաքսային մարմին (հասցեն` Իսակովի 10/16) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

դիմում` վերադաս մաքսային մարմնի ղեկավարի անունով,
անձնագրի և կրթության վկայականի պատճենները,
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը:

(Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննություններին մասնակցել ցանկացող անձինք «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված երեք հազար դրամի չափով պետական տուրքի վճարումը պետք է իրականացնեն հօգուտ ՀՀ պետական բյուջեի` ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900005163275 հաշվին՝ որպես «Մաքսային ձևակերպումների մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու համար պետական տուրք»):








Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ

Հարգելի մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայական ստացած մասնագետներ հիշեցնում ենք, որ համաձայն Մաքսային կարգավորման մասին  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի՝ մաքսային ձևակերպումների որակավորման վկայական ստացած մասնագետն առնվազն 3 տարին մեկ անգամ վերապատրաստվում է մաքսային մամինների կողմից` կոմիտեի սահմանած ծրագրով և կարգով:



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ կառավարության 23.04.2014թ-ի N447-Ն որոշմամբ սահմանված
Վիճակագրական ձևի ներկայացման վերաբերյալ


ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման և Հայաստանի Հանրապետության ու Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման լիազոր մարմին ճանաչելու ու Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևը հաստատելու մասին» N447-Ն որոշման կիրարկումն ապահովելու նպատակով մաքսային մարմիններում ներդրվել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) անդամ պետությունների միջև ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական էլեկտրոնային ձևը (այսուհետ` Վիճակագրական ձև):

Վիճակագրական ձևը ներկայացվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից՝ ԵՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների և Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ տարածքի անդամ պետությունների տարածք արտահանվող ապրանքների յուրաքանչյուր տեղափոխման համար: Վիճակագրական ձևը կարող է նաև ներկայացվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողի լիազորված անձի կողմից:

Վիճակագրական ձևը ներկայացվում է դիմողի մաքսային ձևակերպումների իրականացման վայրի մաքսային մարմին՝ ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը:

Վիճակագրական ձևը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, լրացվում է հայերեն՝ նույն որոշման N 2 հավելածին համապատասխան: Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պատասխանատվություն է կրում վիճակագրական ձևի ժամանակին ներկայացման, դրա մեջ արտացոլված տվյալների լրիվության և հավաստիության համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ ֆինանսների նախարարության կարիքների համար կնքված
պայմանագրերի վերաբերյալ


ՀՀ Ֆինանսների նախարարության (նախկին ՀՀ ԿԱ ՊԵԿ) կարիքների համար 2014թ.-ին կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկանք