Վերադաս մաքսային մարմնում Մ.Ս. օբյեկտի գրանցում, գրանցամատյանի վարում, կասեցման դիմումի քննարկում
Քննարկելով կասեցման դիմումը` վերադաս մաքսային մարմինը յոթնօրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ այն մերժելու մասին որոշում: Մերժման որոշումը  կարող է բողոքարկվել դատական կարգով:

Դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում յոթնօրյա ժամկետում վերադաս մաքսային մարմինը մտավոր սեփականության օբյեկտը գրանցում է ռեեստրում և այդ մասին տեղեկություն հրապարակում իր պաշտոնական կայքէջում` նշելով նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն և դրանց մասին տեղեկացնեն հայտատուին: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է պաշտոնական կայքէջում տեղեկությունների հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրվանից: Հայտատուի հիմնավորված դիմումի համաձայն՝ ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները  ամապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն, կարող է երկարաձգել վերադաս մաքսային մարմինը:

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից իրավատիրոջ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման դիմումի ձև