ԿԱՐՃ ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
1. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ձևավորման սկզբնական տվյալներ են հանդիսանում ապրանքների մաքսային ձևակերպման ժամանակ հայտարարատուների կողմից ներկայացված բեռնամաքսային հայտարարագրերում (ԲՄՀ) և ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևում պարունակվող տեղեկությունները:
2. Մաքսային վիճակագրությունը ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառումը վարում է արտաքին առևտրի հաշվառման «ընդհանուր» համակարգի հիման վրա, որի դեպքում հաշվի են առնվում հետևյալ կարգավիճակի ապրանքները.
ՀՀ ներմուծումը
- Ապրանքներ` ներմուծված ներքին սպառման համար,
- Ապրանքներ` ներմուծված վերաներմուծում մաքսային ընթացակարգի համապատասխան,
- Ապրանքներ` ներմուծված ՀՀ տարածքում վերամշակման համար,
- Ապրանքներ` ներմուծված ՀՀ մաքսային տարածքից դուրս վերամշակվելուց հետո,
- Օտարերկրյա ապրանքներ` ներմուծված անմաքս առևտրի խանութում իրացնելու համար,
- Ապրանքներ` ներմուծված ՀՀ տարածք մաքսային պահեստ ընթացակարգով,
- Օտարերկրյա ապրանքներ` ներմուծված ազատ տնտեսական գոտի մաքսային ընթացակարգի համապատասխան,
- Ներմուծված ապրանքներ, որոնցից անձը հրաժարվել է հօգուտ պետության:
ՀՀ-ից արտահանումը
- Ապրանքներ` արտահանված ազատ շրջանառության համար,
- Ապրանքներ` արտահանված վերամշակումից հետո,
- Ապրանքներ` արտահանված վերամշակման համար,
- Հայկական ապրանքներ` արտահանված անմաքս առևտրի խանութում իրացնելու համար,
- Վերաարտահանման ռեժիմով արտահանված ապրանքներ:
3. Մաքսային վիճակագրության «ընդհանուր» համակարգում չեն հաշվառվում հետևյալ մաքսային ընթացակարգերի համապատասխանող ապրանքները.
- ՀՀ մաքսային սահմանով տարանցիկ փոխադրվող ապրանքները,
- Ժամանակավոր ներմուծված (արտահանված) ապրանքները,
- ՀՀ տարածքում ոչնչացված օտարերկրյա ապրանքները,
- Արտահանվող ապրանքները, որոնցից անձը հրաժարվել է հօգուտ պետության,
- Ապրանքներ, որոնք արտահանվում են ՀՀ օտարերկրյա ներկայացուցչությունների համար,
- Արժույթի, արժեթղթերի ներմուծումն ու արտահանումը,
- Ապրանքներ, որոնք ներմուծվել են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար:
4. Ապրանքների ներմուծման և արտահանման հաշվառումը վարվում է մաքսային մարմնի կողմից ապրանքի բացթողման ամսաթվով, որը նշվում է ԲՄՀ-ում:
5. Ապրանքների հաշվառումը իրականացվում է.
ներմուծման դեպքում
- CIF (CIP) գներով,
արտահանման դեպքում
- FOB գներով:
6. Վիճակագրական դիտարկման ենթակա չեն այն ապրանքախմբերը, որոնց ընդհանուր մաքսային արժեքը պակաս է 50 ԱՄՆ դոլարից:
Վիճակագրական արժեքի անցումը ԱՄՆ դոլարին կատարվում է մաքսային մարմինների կողմից, ԲՄՀ ընդունման օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած`արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
7. Արտաքին առևտրի մաքսային վիճակագրության վարման ժամանակ գործնկեր-երկիր համարվում է`
- Ներմուծման դեպքում - ապրանքների ծագման երկրիրը
- Արտահանման դեպքում - ապրանքների նշանակման երկիրը
- Ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ արտահանման երկրի եթե`
- ապրանքների ծագման երկիրը հայտնի չէ,
- ապրանքների վերաներմուծման դեպքում,
- այն ապրանքների համար որոնց ծագման երկիրը հանդիսանում է Մաքսային Միության անդամ երկրներից որևէ մեկը,
- ՄՄ ԱՏԳ ԱԱ 97 խմբում ընդգրկված ապրանքները
- Ներմուծման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե ծագման երկիրը և արտահանման երկիրը հայտնի չէ,
- Արտահանման դեպքում ապրանքների հաշվառումը իրականացվում է ըստ առևտուր անող երկրի, եթե նշանակման երկիրը հայտնի չէ:
8. ՄՄ անդամ երկրների միջև խոխադարձ առևտրի վիճակագրության վարման ժամանակ գործնկեր-երկիր համարվում է`
- Ներմուծման դեպքում – ապրանքների արտահանման երկրիրը
- Արտահանման դեպքում - ապրանքների նշանակման երկիրը
2015թ. վերաբերվող որոշ ցուցանիշներ տարբերվում են 2015թ. հրապարակված նույն ցուցանիշներից, քանի որ
- հաշվի են առնվել 2015թ. այն հայտարարագրերը, որոնք ճշգրտվել են մինչև նոր հրապարակումը .
Աղյուսակներում «0» - ցուցանիշը փոքր է միավորի կեսից,
« » - երևույթը բացակայում է:
|