Մաքսային վճարումների կատարումից ազատված՝ մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքներ

I. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք ուղեկցվող և չուղեկցվող ուղեբեռով

Հ/Հ  ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ  ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ

1.

Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլային սպիրտի և չմասնատվող ապրանքների), որոնք տեղափոխվում են օդային տրանսպորտով

այդ թվում՝ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր

 

ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ

 

տրանսպորտային այլ տեսակներով տեղափոխվող արտադրատեսակներ

 

այդ թվում՝ ալկոհոլային խմիչքներ և գարեջուր

ծխախոտ և ծխախոտային արտադրատեսակներ

(2011 թվականի հոկտեմբերի 19-ի արձանագրության 1-ին կետի խմբագրությամբ)

որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 10 000 եվրոյին համարժեք գումարը և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը

ոչ ավելի, քան 3 լիտր, այդ թվում՝ 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով

200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլաներ) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով,

որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1500 եվրոյին համարժեք գումարը և որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 50 կիլոգրամը

ոչ ավելի, քան 3 լիտր, այդ թվում՝ 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով

200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլաներ) կամ 250 գրամ ծխախոտ, կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով

2.

Օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման ապրանքներ` սույն Համաձայնագրի 4–րդ հավելվածի համաձայն, որոնք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք

անկախ դրանց մաքսային արժեքից և քաշից

3.

Անձնական օգտագործման ապրանքներ, բացառությամբ թափքերի, որոնք ներմուծվում են դիվանագիտական աշխատակիցների և վարչատեխնիկական անձնակազմի աշխատակիցների կողմից, որոնք գործուղվել են Մաքսային միության անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում աշխատելու համար, ինչպես նաև նրանց հետ համատեղ բնակվող իրենց ընտանիքի անդամների կողմից՝

- արտասահմանում գտնվելու ընթացքում օրացուցային տարում մեկ անգամից ոչ հաճախ՝ պայմանով, որ առկա է Մաքսային միության անդամ պետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կողմից օտարերկրյա պետությունում գտնվելու նպատակի փաստաթղթային հաստատումը` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

- սահմանված կարգով հետ կանչելու դեպքում և (կամ) աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ լուծման հետ կապված՝ Մաքսային միության անդամ պետություն վերադառնալու դեպքում՝ պայմանով, որ առկա է Մաքսային միության անդամ պետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի կողմից այդպիսի հետկանչման և (կամ) վերադառնալու փաստի փաստաթղթային հաստատումը` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ որոնք ներմուծվում են այլ անձանց կողմից՝ նշված աշխատակիցների անունից և հանձնարարությամբ

անկախ մաքսային արժեքից և քաշից

4. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ թափքերի, որոնք ներմուծվում են պետական մարմինների (պետական իշխանության դաշնային մարմինների) կողմից օտարերկրյա պետություն աշխատանքի գործուղված ֆիզիկական անձինք, որոնց Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվելու ժամկետը կազմել է առնվազն 11 ամիս, արտասահմանում գտնվելու ընթացքում օրացուցային տարում մեկ անգամից ոչ հաճախ՝ պայմանով, որ առկա է համապատասխան պետական մարմնի (պետական իշխանության դաշնային մարմնի) կողմից օտարերկրյա պետությունում գտնվելու ժամկետի և նպատակի փաստաթղթային հաստատումը` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ որոնք այդ անձանց անունից և հանձնարարությամբ ներմուծվում են Մաքսային միության անդամ պետություն այլ անձանց կողմից անկախ մաքսային արժեքից և քաշից
5. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ թափքերի, որոնք ներմուծում են արտասահմանում ժամանակավորապես բնակվող՝ Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձինք, եթե նրանք գտնվում են Մաքսային միության անդամ պետության արտասահմանյան հիմնարկի հյուպատոսական հաշվառման մեջ առնվազն մեկ տարի, Մաքսային միության անդամ պետություն վերադառնալու ժամանակ՝ պայմանով, որ ներկայացվում են Մաքսային միության անդամ պետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված փաստաթղթեր, որոնք հաստատում են այդպիսի հաշվառման մեջ գտնվելու և Մաքսային միության անդամ պետություն վերադառնալու փաստը` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 5000 եվրոյին համարժեք գումարը
6. Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձն ստացել է որպես ժառանգություն (որոնք ճանաչվել են ժառանգվող գույք) Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ պայմանով, որ առկա է այդ ապրանքները որպես ժառանգություն ստանալու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստի փաստաթղթային հաստատում` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով  անկախ մաքսային արժեքից և քաշից
7. Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք հետ են ներմուծվում անփոփոխ վիճակում՝ բացառությամբ բնական մաշվածության կամ բնական կորստի հետևանքով փոփոխությունների, տեղափոխման (տրանսպորտային փոխադրման), պահպանման և (կամ) օգտագործման (շահագործման) նորմալ պայմանների դեպքում, Մաքսային միության մաքսային տարածքի սահմաններից դուրս արտահանելուց հետո՝ դրանց արտահանումը հաստատելու պայմանով: Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի արտահանման հաստատման կարգը: Եթե անձը չի կարող հաստատել այդպիսի ապրանքների արտահանումը, սույն ենթակետի կիրառման նպատակով՝ այդպիսի ապրանքներն ազատվում են մաքսային վճարումների կատարումից՝ պայմանով, որ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը և ընդհանուր քաշը չեն գերազանցում սույն բաժնի 1-ին կետով սահմանված արժեքային և քաշային (քանակական) նորմերը անկախ մաքսային արժեքից և քաշից
8.

Նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ, որոնք ներմուծվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված և Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար ժամանող (վերաբնակվող) ճանաչված ֆիզիկական անձանց կողմից, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները՝

անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք նախկին բնակության երկրից իրականացվում է Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար նշված անձի ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում,

այդպիսի ապրանքները ձեռք են բերվել մինչև ֆիզիկական անձանց՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված ճանաչվելու ամսաթիվը կամ մինչև մշտական բնակության համար Մաքսային միության անդամ պետություն ժամանելու (վերաբնակվելու) ամսաթիվը

անկախ մաքսային արժեքից և քաշից
9. Մշակութային արժեքներ, դրանք այդ արժեքների շարքին դասելու պայմանով` Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն անկախ մաքսային արժեքից և քաշից
10. Աճյունասափորներ (մոխրով), դագաղներ՝ մահացածների մարմիններով (աճյուններով)


II. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք առաքվում են փոխադրողի կողմից ֆիզիկական անձի հասցեով

Հ/Հ  ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ  ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ
11. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի և չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են օրացուցային ամսվա ընթացքում մեկ ստացողի հասցեով
որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը (*)
12.

Նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ, որոնք ներմուծվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն՝ փախստական, հարկադիր տեղահանվածներ և Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար ժամանող (վերաբնակվող) ճանաչված ֆիզիկական անձանց կողմից, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք նախկին բնակության երկրից իրականացվում է Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար նշված անձի ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում,

այդպիսի ապրանքները ձեռք են բերվել մինչև ֆիզիկական անձանց՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված ճանաչվելու ամսաթիվը կամ մինչև մշտական բնակության համար Մաքսային միության անդամ պետություն ժամանելու (վերաբնակվելու) ամսաթիվը

անկախ մաքսային արժեքից և քաշից
13.  Մշակութային արժեքներ, դրանք այդ արժեքների շարքին դասելու պայմանով՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն անկախ մաքսային արժեքից և քաշից
14.  Անձնական օգտագործման ապրանքներ, որոնք Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձը ստացել է որպես ժառանգություն (որոնք ճանաչվել են ժառանգվող գույք) Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ պայմանով, որ առկա է այդ ապրանքները որպես ժառանգություն ստանալու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստի փաստաթղթային հաստատում` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ մաքսային արժեքից և քաշից
15. Աճյունասափորներ (մոխրով), դագաղներ՝ մահացածների մարմիններով (աճյուններով)  


III. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների, որոնք տեղափոխվում են միջազգային փոստային առաքանիներում Մաքսային միության մաքսային տարածք

Հ/Հ  ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ  ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ
16. Անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ չմասնատվող ապրանքների), որոնք ներմուծվում են օրացուցային ամսվա ընթացքում ֆիզիկական անձ հանդիսացող և Մաքսային միության մաքսային տարածքում գտնվող մեկ ստացողի հասցեով
որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք գումարը, և քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը (*)
17. Աճյունասափորներ (մոխրով), դագաղներ՝ մահացածների մարմիններով (աճյուններով)


IV. Անձնական օգտագործման ապրանքներ՝ բացառությամբ ցանկացած միջոցով արտահանվող տրանսպորտային միջոցների

Հ/Հ  ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ  ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ
18. Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, որոնք նախկինում ներմուծվել են Մաքսային միության մաքսային տարածք՝ ինչպես Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձանց, այնպես էլ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից, ներկայացնելով մաքսային մարմինների կողմից ձևակերպված՝ դրանց ներմուծումը հաստատող փաստաթղթերը
անկախ մաքսային արժեքից և քաշից
19. Թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր 25000 ԱՄՆ դոլարին համարժեքը չգերազանցող մաքսային արժեքով: Արտահանվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մաքսային արժեքի մեջ չի ներառվում նախկինում ֆիզիկական անձանց կողմից Մաքսային միություն ներմուծված, ինչպես նաև Մաքսային միությունից ժամանակավորապես արտահանվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արժեքը
20. Անձնական օգտագործման այլ ապրանքներ՝ բացառությամբ սույն հավելվածի IV բաժնի 18-րդ և 19-րդ կետերում նշված ապրանքների անկախ մաքսային արժեքից և քաշից


V. Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ

Հ/Հ  ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ  ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ
21. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, որոնք գրանցված են Մաքսային միության անդամ պետության տարածքում, ժամանակավորապես արտահանվում են Մաքսային միության մաքսային տարածքից և հետ են ներմուծվում Մաքսային միության մաքսային տարածք ցանկացած միջոցով

22. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով՝ այդ տարածքում իրենց ժամանակավոր, սակայն ոչ ավելի, քան մեկ տարի գտնվելու ընթացքում
23. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով՝ վեց ամիսը չգերազանցող ժամկետում: Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով` Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն
24.

Ավտոմոբիլ և կցորդ, որոնք գտնվում են Մաքսային միության անդամ պետության օրենսդրության համաձայն փախստական, հարկադիր տեղահանված և Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար ժամանող (վերաբնակվող) ճանաչված ֆիզիկական անձանց սեփականության ներքո, եթե միաժամանակ կատարվում են հետևյալ պայմանները՝

դրանց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք նախկին բնակության երկրից իրականացվում է Մաքսային միության անդամ պետություն մշտական բնակության համար նշված անձի ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում.

այդպիսի ավտոմոբիլն ու կցորդը պետք է գտնվեն նշված անձանց սեփականության ներքո և գրանցված լինեն նրանց անուններով նախկին բնակության երկրներում` մշտական բնակության համար նրանց ժամանելու (վերաբնակվելու) օրվանից առաջ առնվազն 6 ամսվա ընթացքում:

մեկ ավտոմոբիլից և մեկ կցորդից ոչ ավելի քանակով
25. Ավտոմոբիլ, կցորդ, որոնք Մաքսային միության անդամ պետության ֆիզիկական անձը ստացել է որպես ժառանգություն (որոնք ճանաչվել են ժառանգվող գույք) Մաքսային միության մաքսային տարածքից դուրս՝ պայմանով, որ առկա է այդպիսի ավտոմոբիլ և կցորդ ժառանգություն ստանալու (ժառանգվող գույք ճանաչելու) փաստի փաստաթղթային հաստատում` Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով  մեկ ավտոմոբիլից և մեկ կցորդից ոչ ավելի քանակով
26. Մաքսային միության մաքսային տարածքից դուրս ցանկացած միջոցով արտահանվող՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ  


(*) Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել անձնական օգտագործման ապրանքների ներմուծման առավել խիստ նորմեր՝ ազատելով մաքսային վճարումների կատարումից։



Նախկինում օգտագործման մեջ գտնվող անձնական օգտագործման ապրանքների ցանկ, որոնք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության մաքսային տարածք` ազատվելով մաքսային վճարումների

Հ/Հ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ  ՔԱՆԱԿԸ
1. Ոսկերչական իրեր
Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով
2.  Անձնական հիգիենայի պարագաներ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով
3.

Ֆոտոխցիկներ

տեսախցիկներ

կինոխցիկներ

դրանց պարագաները

1 միավորից ոչ ավելի քանակով

1 միավորից ոչ ավելի քանակով

1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

4. դյուրակիր տեսաձայնագրիչներ՝ թվային և անալոգային 1 միավորից ոչ ավելի քանակով
5.

 շարժական կինոպրոյեկտորներ

սլայդների դիտման պրոյեկտորներ

դրանց պարագաներով և տեսաժապավեններով ու սլայդներով

 1 միավորից ոչ ավելի քանակով

1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

6.

դյուրակիր ձայնագրող և վերարտադրող ապարատուրա (ներառյալ դիկտոֆոնը)

DVD- նվագարկիչներ

և դրանց պարագաները

1 միավորից ոչ ավելի քանակով

1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

7.

գրամոֆոնի սկավառակների շարժական նվագարկիչներ

և գրամոֆոնի սկավառակներ

1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

8. ձայնի ձայնագրման կրիչներ, ձայնագրված և առանց ձայնագրության Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով
9.

դյուրակիր ռադիոընդունիչներ

ֆլեշ-նվագարկիչներ

և դրանց պարագաները

1 միավորից ոչ ավելի քանակով

1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

10. առավելագույնը 42 սմ անկյունագծով հեռուստացույցներ 1 միավորից ոչ ավելի քանակով
11.  դյուրակիր գրամեքենաներ 1 միավորից ոչ ավելի քանակով
12.  հեռադիտակներ 1 միավորից ոչ ավելի քանակով
13.  բջջային հեռախոսներ 2 միավորից ոչ ավելի քանակով
14.

դյուրակիր անձնական համակարգիչներ (նոութբուքեր)

և դրանց պարագաները

1 միավորից ոչ ավելի քանակով

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով

15.  շարժական երաժշտական գործիքներ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով
16.  մանկասայլակներ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով
17.  սայլակներ հաշմանդամների համար Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով
18. մանկական նստատեղեր՝ ամրացված ավտոմոբիլների հետևի նստատեղերին Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով
19. գույք և սպորտի, տուրիզմի և որսի պարագաներ, օդապարիկներ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով
20. դյուրակիր դիալիզատորներ և նմանատիպ բժշկական սարքեր, ինչպես նաև դրանց սպառվող նյութերը Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով
21. ընտանի կենդանիներ, այդ թվում՝ որսի, սպորտի, տուրիզմի համար նախատեսված կենդանիներ Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավորապես գտնվելու ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ քանակով