Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսատուրքերի, հարկերի վճարումը

Մաքսատուրքերը, հարկերը ֆիզիկական անձանց կողմից վճարվում են անձնական օգտագործման ապրանքների՝ գրավոր մաքսային հայտարարագրում իրականացնելու ժամանակ՝ մաքսային մուտքի օրդերի հիման վրա: Մաքսային մուտքի օրդերի մեկ օրինակը հանձնվում է մաքսատուրքերը, հարկերը վճարած անձին:

Մաքսային մուտքի օրդերը լրացվում է և մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը, հարկերը հաշվեգրվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից: Մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը, հարկերը ֆիզիկական անձանց կողմից վճարվում են մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերով կամ միագումար մաքսային վճարման ձևով, որի գումարը հավասար է մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերով հաշվարկված այն մաքսատուրքերի, հարկերի գումարին, որոնք կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի 77-րդ հոդվածին համապատասխան: 

Մաքսատուրքերի, հարկերի վճարման միասնական դրույքաչափերը սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով:

Մաքսատուրքերի, հարկերի վճարման միասնական դրույքաչափերի, միագումար մաքսային վճարման կիրառման կարգը, անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության առաջացումը և դադարումը, ինչպես նաև դրանց վճարման ժամկետները սահմանվում են Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով: