I. Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) այդ տարածքից արտահանելու համար արգելված անձնական օգտագործման ապրանքների անվանացանկ
- |
Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխելիս` |
1 |
տեղեկատվություն տպագիր, տեսաձայնային և տեղեկատվության այլ կրիչների վրա, որն արգելված է ներմուծել Մաքսային միության մաքսային տարածք, արտահանել Մաքսային միության մաքսային տարածքից և տարանցել Մաքսային միության մաքսային տարածքով |
2 |
ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասերը և դրա փամփուշտները, որոնք արգելված է ներմուծել Մաքսային միության մաքսային տարածք, արտահանել Մաքսային միության մաքսային տարածքից և տարանցել Մաքսային միության մաքսային տարածքով |
3 |
վտանգավոր թափոններ, որոնք արգելված է ներմուծել և (կամ) որոնց նկատմամբ, մաքսային սահմանով ներմուծելիս և (կամ) արտահանելիս, կիրառվում են տեղափոխման սահմանափակումներ |
4 |
հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են տեղեկությունը գաղտնի կերպով ստանալու համար, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք և արտահանումը Մաքսային միության մաքսային տարածքից սահմանափակ է |
5 |
թունավոր նյութեր, որոնք թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսոր չեն, որոնց նկատմամբ կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ |
6 |
թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր և դրանց պրեկուրսորները՝ բացառությամբ, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, ըստ բժշկական ցուցումների անձնական օգտագործման համար դեղորայքի տեսքով թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ծավալներով պրեկուրսորների սահմանափակ քանակության |
7 |
մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ, արյուն և արյան բաղադրամասերը, որոնց նկատմամբ, մաքսային սահմանով ներմուծելիս և (կամ) արտահանելիս, կիրառվում են տեղափոխման սահմանափակումներ |
- |
Ցանկացած միջոցով արտահանելիս` |
1 |
ապրանքների ցանկում ընդգրկված սև և գունավոր մետաղների թափոններ և ջարդոններ, որոնց նկատմամբ, արտահանելիս և (կամ) ներմուծելիս, կիրառվում են քանակական սահմանափակումներ |
2 |
չմշակված թանկարժեք մետաղներ, թանկարժեք մետաղների ջարդոն և թափոններ, թանկարժեք քարերի և հումքային ապրանքների հանքաքարեր և խտանյութեր՝ թանկարժեք մետաղներ պարունակող, որոնց արտահանումը Մաքսային միության մաքսային սահմանով սահմանափակված է |
3 |
հանքային հումք (բնական չմշակված քարեր), որի նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ |
4 |
տեղեկություններ ընդերքի մասին, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ |
5 |
վայրի աճող դեղաբուսական հումք (բույսեր, բույսերի մասեր, սերմեր, պտուղներ), որի նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ՝ այդ ապրանքի մեկ տեսակի երեք նմուշը քանակով գերազանցելու դեպքում |
6 |
վայրի կենդանի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային սահմանով տեղափոխման սահմանափակումներ՝ այդ ապրանքի մեկ տեսակի երեք նմուշը քանակով գերազանցելու դեպքում (բացառությամբ որսորդական և ձկնորսական հաղթանշանների) |
- |
Ցանկացած միջոցով ներմուծելիս` |
1 |
օզոնաքայքայիչ նյութեր, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է |
2 |
բույսերի պաշտպանության միջոցներ, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է, որոնց դեպքում կիրառվում են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» 2001 թվականի մայիսի 22-ի Ստոկհոլմի կոնվենցիայի «Ա» և «Բ» հավելվածները |
3 |
ջրային կենսաբանական ռեսուրսների արդյունահանման (որսի) գործիքներ, որոնց ներմուծումը Մաքսային միության մաքսային տարածք արգելված է |
4 |
էթիլային սպիրտ և ալկոհոլային արտադրանք` 18 տարին լրացած մեկ անձի համար 5 լիտրից ավելի ընդհանուր ծավալով |
5 |
ավելի քան 200 սիգարետ կամ 50 սիգար, կամ ավելի քան 250 գրամ ծխախոտ կամ նշված արտադրատեսակների լրակազմ` 18 տարին լրացած մեկ անձի համար 250 գրամից ավելի ընդհանուր քաշով |
- |
Միջազգային փոստային առաքանիներում (ի լրումն սույն բաժնի 1-3–րդ կետերի)՝ |
1 |
ալկոհոլային արտադրանք, էթիլային սպիրտ, գարեջուր |
2 |
ցանկացած տեսակի ծխախոտային արտադրատեսակներ և ծխելու համար նախատեսված խառնուրդներ |
3 |
ցանկացած տեսակի զենք (դրանց մասերը), դրանց փամփուշտները (դրանց մասերը), արտադրատեսակներ, որոնք կառուցվածքով նման են քաղաքացիական և ծառայողական զենքի |
4 |
ռադիոակտիվ նյութեր |
5 |
մշակութային արժեքներ |
6 |
արագ փչացող ապրանքներ |
7 |
կենդանի կենդանիներ՝ բացառությամբ մեղուների, տզրուկների, շերամի որդերի |
8 |
բույսեր՝ ցանկացած տեսակի և ցանկացած վիճակում, բույսերի սերմեր |
9 |
թանկարժեք քարեր ցանկացած տեսակի և ցանկացած վիճակում, բնական ալմաստներ՝ բացառությամբ ոսկերչական արտադրատեսակների |
10 |
թմրամիջոցներ, հոգեներգործուն նյութեր և դրանց պրեկուրսորները, այդ թվում՝ դեղամիջոցների տեսքով |
11 |
օզոնաքայքայիչ նյութեր |
12 |
այլ ապրանքներ, որոնց առաքումն արգելվել է Համաշխարհային փոստային միության ակտերի և Մաքսային միության մաքսային օրենսդրության համաձայն |
II. Անձնական օգտագործման ապրանքների ցանկ, որոնց նկատմամբ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելիս և (կամ) այդ տարածքից արտահանելիս կիրառվում են սահմանափակումներ
- |
Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխելիս` |
|
ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցներ, որոնց նկատմամբ Մաքսային միության մաքսային տարածք ներմուծելիս և Մաքսային միության մաքսային տարածքից արտահանելիս կիրառվում են սահմանափակումներ |
|
Մաքսային սահմանով ցանկացած միջոցով տեղափոխելիս՝ բացառությամբ միջազգային փոստային առաքումների |
1 |
օզոնաքայքայիչ նյութեր, որոնց նկատմամբ մաքսային սահմանով ներմուծելիս և արտահանելիս կիրառվում են տեղափոխման սահմանափակումներ |
2 |
սահմանափակ քանակներով թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր անձնական օգտագործման համար՝ դեղամիջոցների տեսքով՝ ըստ բժշկական ցուցումների, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, ինչպես նաև պրեկուրսորներ՝ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ծավալներով |
3 |
ծառայողական և քաղաքացիական զենք, դրա հիմնական մասերը և դրա փամփուշտները, որոնք արգելված են ներմուծել Մաքսային միության մաքսային տարածք, արտահանել Մաքսային միության մաքսային տարածքից և տարանցել Մաքսային միության մաքսային տարածքով |
- |
Ցանկացած միջոցով ներմուծելիս` |
|
ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքեր, այդ թվում՝ այլ ապրանքներում ներկառուցված կամ դրանց կազմի մեջ մտնող, որոնց նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման սահմանափակումներ |
- |
Ցանկացած միջոցով արտահանելիս՝ |
1 |
հանքաբանական և հնէաբանական հավաքածուներ և հավաքածուներ կազմելու առարկաներ, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ |
2 |
վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակները, որոնց նկատմամբ կիրառվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականի մարտի 3-ի Կոնվենցիան, և որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ |
3 |
Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքերում ընդգրկված՝ վայրի կենդանիների և վայրի բույսերի հազվադեպ ու ոչնչացման եզրին գտնվող տեսակներ, դրանց մասերը և (կամ) ածանցյալները, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ |
4 |
ազգային արխիվային ֆոնդերի փաստաթղթերը, արխիվային փաստաթղթերի բնօրինակները, որոնց նկատմամբ, արտահանելիս, կիրառվում են մաքսային տեղափոխման սահմանափակումներ |
- |
ցանկացած միջոցով արտահանելիս՝ բացառությամբ միջազգային փոստային առաքումների |
|
մշակութային արժեքներ |
|