Հիմնադրվել է 1993թ. սեպտեմբերի 24-ին:
Անդամակցող պետություններ՝
- Հայաստանի Հանրապետություն
- Ադրբեջանի Հանրապետություն
- Բելառուսի Հանրապետություն
- Թուրքմենստան
- Ղազախստանի Հանրապետություն
- Ղրղզստանի Հանրապետություն
- Մոլդովայի Հանրապետություն
- Ռուսաստանի Դաշնություն
- Տաջիկստանի Հանրապետություն
- Ուզբեկստանի Հանրապետություն
- Ուկրաինա
Խորհրդի անդամներ՝
Տես http://www.e-cis.info/page.php?id=2534
Կայք՝ http://www.e-cis.info/index.php?id=333
ԱՊՀ ՄԾՂԽ գործունեության մասին
ԱՊՀ ՄԾՂԽ գործունեության հիմնական ուղղություններն են.
- մաքսային օրենսդրությունների մերձեցում և ներդաշնակեցում, սակագնային և ոչ սակագնային կառավարման (կարգավորման) արդյունավետ կառուցակարգերի ձևավորում
- արտաքին առևտրում շրջանառվող ապրանքների մաքսային հսկողության և ձևակերպման նպատակով մաքսային կանոնների և ընթացակարգերի, ինչպես նաև փաստաթղթերի ձևերի միասնականացման ուղղությամբ առաջարկությունների մշակում
- մաքսային քաղաքականության հիմնահարցերի շուրջ ԱՊՀ անդամ պետությունների մաքսային և այլ շահագրգիռ պետական ծառայությունների գործնական համագործակցության համակարգում
- արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների փոխանակման կազմակերպում
- ԱՊՀ անդամ պետությունների մաքսային մարմիններին տեխնիկական միջոցներով ապահովման նպատակով ռազմավարական ծրագրերի մշակում
- ռազմավարական ծրագրերի բաղադրիչ հանդիսացող ժամանակակից տեխնոլոգիաների մշակման, արտադրման և ներդրման համար թիրախային ծրագրերի նախապատրաստում
- մաքսային սահմանների կարգաբերման հարցերում մաքսային մարմինների համագործակցության համակարգում
ԱՊՀ ՄԾՂԽ աշխատանքային մարմինը
ԱՊՀ ՄԾՂԽ-ի աշխատակազմի գործառույթներն իրականացնում է Խորհրդի նախագահի կողմից գլխավորած մաքսային մարմինը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ միասին:
Քարտուղարության հասցեն՝
ք. Մոսկվա, Նովոզավոդսկայա փող., շ.11/5,
հեռ.: 449-76-05; 449-70-72; 449-79-52;
ֆաքս 449-78-64; 449-76-47:
ԱՊՀ ՄԾՂԽ-ի նիստերի և աշխատանքների ֆինանսական ծախսերն իրականացվում են նստավայր պետության մաքսային մարմնի միջոցների հաշվին:
ԱՊՀ ՄԾՂԽ գործունեության իրավական հիմքը
ԱՊՀ ՄԾՂԽ-ի հիմնադրվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ 1993թ. սեպտեմբերի 24-ին՝ նպատակ ունենալով ապահովել «Տնտեսական խորհրդի ստեղծման մասին» համաձայնագրի կիրառումը:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ 1993թ. դեկտեմբերի 23-ին հաստատվել է Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի Կանոնակարգը:
Միջպետական տնտեսական կոմիտեի նախագահության 1996թ. հուլիսի 26-ի որոշմամբ ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործող Կանոնակարգում կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2002թ. մայիսի 30-ի որոշմամբ հաստատվել է Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նոր Կանոնակարգը:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2008թ. մայիսի 23-ի որոշմամբ Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի կանոնակարգում կատարվել են փոփոխություններ:
|