ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՐԿԱՏՈՐ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաշխարհային մաքսային կազմակերպության Մերկատոր ծրագիրն ուղղված է Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ու այդ համատեքստում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ մաքսային ձևակերպումների պարզեցմանը, սահմանային հսկողություն իրականացնող այլ մարմինների և պետական եկամուտների կոմիտեի միջև արդյունավետ համագործակցությանը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմանը, այդ թվում՝ էլեկտրոնային ծառայությունների ոլորտում պետական եկամուտների կոմիտեի առաջընթացին։
Մերկատոր ծրագրի շրջանակներում ՀՄԿ փորձագետների մասնակցությամբ Երևանում 2019 թվականին անցկացվել է դիագնոստիկ առաքելություն՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի դյուրացման համաձայնագրի դրույթների իրականացմանը նպաստելու նպատակով, որի արդյունքում ուղենշվել են համաձայնագրի շրջանակներում առևտրի դյուրացման ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը։