ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
նոր սերնդի ՀԴՄ-ների գների տարբերությունը
վերահաշվարկելու վերաբերյալ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող այն հարկ վճարողները, ովքեր մինչև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման ընդունումը, նոր սերնդի ՀԴՄ-ները ձեռք են բերել 150 000 դրամով, սակայն պետք է ձեռք բերեին ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշմամբ սահմանված 150.0 հազար դրամից ցածր գներով կամ անվճար կարող են դիմել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ՝ գների տարբերությունը վերահաշվարկելու և այն ստանալու համար:
ՀՀ կառավարության 03.07.2014թ. N662-Ն որոշման համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով՝
- 30.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը՝ 150.000 դրամ,
- 10.0 մլն դրամից մինչև 30.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը՝ 120.000 դրամ,
- 5.0 մլն դրամից մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը՝ 80.000 դրամ,
- մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման գին է սահմանվել առավելագույնը՝ 60.000 դրամ:
Միաժամանակ, գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող վերոնշյալ հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման գին է սահմանվել նշված գների 50 տոկոսը, իսկ սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրվում են անվճար:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԴՄ կտրոններով վիճակահանության անցկացման եվ պարգևավճարների
տրամադրման կարգի փոփոխության վերաբերյալ
Հարգելի՛ քաղաքացիներ
ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշման համապատասխան դադարեցվել է ՀԴՄ կտրոններով վիճակահանությունների անցկացումը և պարգևավճարների տրամադրումը:
Այդ կապակցությամբ փետրվար ամսից դադարեցվել է վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կողմից` յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում վիճակահանության անցկացումը:
Անկախ վիճակահանության անցկացման դադարեցումից, նախկինում գործող կարգի համապատասխան շարունակվելու է 2015թ. դեկտեմբեր և 2016թ. հունվար ամիսներին կայացած վիճակահանությունների արդյունքում հայտնի դարձած շահող թվերով նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններով պարգևավճարների տրամադրումը:
2015թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված և հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ ներկայացրած ավտոմեքենա շահած ինչպես հին, այնպես էլ նոր սերնդի ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոններ տիրապետողները շահումը հավաստող փաստաթուղթը ստանալու համար կարող են դիմել հարկային մարմին, իսկ այլ գույք կամ իրավունք շահած ՀԴՄ կտրոններ տիրապետողները իրենց շահումը մինչև փետրվարի 29-ը կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:
Վիճակահանությունների անցկացման դադարեցման հետ կապված 2016թ. հունվար և փետրվար ամիսներին տրամադրված հին սերնդի ՀԴՄ մեքենաներով տպագրված կտրոնները վիճակահանությանը չեն մասնակցելու:
2016թ. հունվար ամսվա ընթացքում տրամադրված
միայն նոր սերնդի ՀԴՄ կտրոններով շահած անձինք մինչև 2016թ. փետրվարի 29-ը, իսկ փետրվար ամսվա ընթացքում
միայն նոր սերնդի ՀԴՄ կտրոններով շահած անձինք տրամադրման օրվանից սկսած մինչև մարտի 31-ը անձնագրով և շահած ՀԴՄ կտրոնով պետք է ներկայանան հարկային (տարածքային) տեսչություններ կամ փոստային բաժանմունքներ և հանձնեն շահած ՀԴՄ կտրոնը:
Նոր սերնդի շահած ՀԴՄ կտրոնի հանձնելու համար նշված վերջնաժամկետին հաջորդող ամսվա 2-րդ շաբաթվա ընթացքում հարկային մարմինը ավտոմեքենա շահած անձանց կտրամադրի շահումը հավաստող փաստաթուղթը, իսկ ավտոմեքենաները շահած ՀԴՄ կտրոններ տիրապետողներին կտրամադրի ավտոմեքենա տրամադրող կազմակերպությունը:
Այլ գույք կամ իրավունք (ՄՏՍ կոնեկտ ինտերնետ կապից 6 ամսով անվճար օգտվելու իրավունք) շահած անձինք իրենց շահումը ՀԴՄ կտրոնների հանձնման համար նշված վերջնաժամկետին հաջորդող ամսվա ընթացքում կարող են ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած գրասենյակից:
Շահած անձանց ցուցակները ըստ ամիսների կտեղադրվեն հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (
taxservice.am) «Շահող կտրոն» բաժնում:
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաստատված է`
NՊԵԿ-ՀԴՄ-001/2014 ծածկագրով մրցույթի
մրցութային հանձնաժողովի
2014 թվականի հունվարի 20-ի
N1 որոշմամբ
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀԴՄ ԿՏՐՈՆԻ ԴԱՐՁԵՐԵՍԻՆ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐ (ԱՊՐԱՆՔԱՅԻՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐ) ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է հսկիչ-դրամարկղային մեքենաների որոշակի խմբաքանակների կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և uպաuարկման նշաններ տեղադրելու համար մրցույթ (ծածկագիրը` ՊԵԿ-ՀԴՄ-001/2014): Մրցույթում հաղթող ճանաչված անձի (անձանց) ֆիրմային անվանումը (ապրանքային և uպաuարկման նշանը) կտպագրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսին և 2014 թվականին կիրացվի ՀՀ ողջ տարածքում:
Մրցութային հայտերը կարող են ներկայացվել մրցութային հանձնաժողով մինչև 2014 թվականի փետրվարի 24-ը, ժամը 1000-ն:
Մրցույթն անցկացվելու է 2014 թվականի փետրվարի 27-ին, ժամը 1000-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքի դահլիճում` ք.Երևան, Խորենացու 7շ.: Մրցույթի հրավերին կամ անցկացման կարգին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, մրցութային հանձնաժողով` ք.Երևան, Խորենացու 7շ. (հեռ.` 060 544 660) կամ այցելել հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայք (
www.taxservice.am).
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից երաշխավորված կազմակերպության ֆիրմային անվանումը (ապրանքային կամ սպասարկման նշանը) կտեղադրվի ՀԴՄ կտրոնի դարձերեսներին և կիրացվի ՀՀ ողջ տարածքում:
Լրացուցիչ տեղեկություններ
-ՀԴՄ կտրոնների չափերն են 57մմ X 80մմ,
-Մրցույթի մասնակիցների հետ լրացուցիչ կքննարկվի ՀԴՄ կտրոնների դարձերեսներին ֆիրմային անվանումների (ապրանքային կամ սպասարկման նշանների) դիզայնի և ՀԴՄ կտրոնների իրացման հետ կապված հարցերը:
ՀԴՄ կտրոնի դարձերեսին ֆիրմային անվանումներ (ապրանքային և սպասարկման նշաններ) տեղադրելու համար անցկացվող մրցույթի հրավեր
ՀՀ ԿԱ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ՀԴՄ կտրոնների դարձերեuներին ֆիրմային անվանումներ, ապրանքային և uպաuարկման նշաններ տեղադրելու համար 2014 թվականի փետրվարի 27-ին կայացած մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն, որի ապրանքային նշանը 2014 թվականի ապրիլից կտեղադրվի ՀԴՄ կտրոնների դարձերեսներին: Դրա դիմաց 2014թ. ապրիլ ամսից սկսած առաջիկա տարվա ընթացքում ՀԴՄ կտրոնների հատուկ համարների յուրաքանչյուր վիճակահանության արդյունքներով ֆիզիկական անձիք 15 ավտոմեքենաներից բացի յուրաքանչյուր ամիս որպես պարգևավճար կստանան 1000 հատ այլ գույք կամ իրավունք, որից՝
- 600 հատ բջջային հեռախոս,
- 400 հատ ՄՏՍ կոնեկտ ինտերնետ կապից 6 ամիս անվճար օգտվելու իրավունք
Որպես պարգևավճար այլ գույք կամ իրավունքը կտրամադրվեն վիճակահանությունների արդյունքում հայտնի դարձած շահող թվերին՝ վիճակահանությանը մասնակցող թվի և հատուկ համարի նիշերի համընկմնումների և կտրոնի վրա արտացոլված գործարքի արժեքների նվազման հաջորդականության` սկզբից տրամադրվում են բջջային հեռախոսները, ապա ՄՏՍ կոնեկտ ինտերնետ կապից 6 ամիս անվճար օգտվելու իրավունքները:
Արձանագրություն