Հարկային մարմինը «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված իրավասությունների շրջանակներում կոչված է իրականացնելու արդյունավետ հարկային հսկողություն, օրենսդրության պահանջների խախտումների կանխման, բացահայտման, ինչպես նաև հարկային ծառայողների և հարկ վճարողների ուսուցման աշխատանքները:
Հարկային մարմնի առաքելությունը, վերոնշյալ շրջանակների ներքո, կոչված է սահմանելու հարկային մարմնի դերը` որպես պետական կառույց և ցույց տալու հասարակության ակնկալիքները, թե ինչպես պետք է իրականացվի այդ դերը:
Հարկային մարմնի առաքելությունն է
ՀՀ պետական բյուջեի` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովում` հարկային օրենսդրության ամբողջական ու համահավասար կիրառման և առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով:
Հարկային մարմինն իր առաքելությանը հասնելու համար իրականացնելու է կոնկրետ ծրագրեր, միջոցառումներ, ապահովելու է դրանց վերահսկողությունը, ակնկալվող արդյունքների գնահատումը և հասարակության իրազեկումը:
Իր առաքելության կենսագործման նպատակով հարկային մարմինը սահմանել է այն առաջնահերթությունները, որոնց արդյունավետ իրագործման դեպքում հարկային մարմինը կհամարի սահմանված առաքելությունը` իրագործված, ինչը համապատասխանաբար հիմք կհանդիսանա ենթադրելու, որ հասարակության ակնկալիքները/սպասելիքները նույնպես կատարվել են: Մասնավորապես, սահմանված առաջնահերթություններից են.
- հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը
- հարկային մարմնի հիմնական բիզնես գործընթացների վերակազմակերպումը
- հարկային հսկողության ժամանակակից մեխանիզմների ներդրումը
- մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ներքին հսկողության մեխանիզմների կատարելագործումը: