Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտների կողմից ԱԱՀ-ի վճարման համակարգ

e-VAT համակարգի միջոցով ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները հնարավորություն ունեն հաշվառվելու հարկային մարմնում, ներկայացնելու օրենսդրությամբ սահմանված հաշվարկ-հաշվետվությունները, վճարելու մատուցված ծառայությունից ձևավորված ԱԱՀ-ն։ Հարմարավետ և պարզ համակարգի միջոցով էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները րոպեների ընթացքում կգրանցվեն և կներկայացնեն անհրաժեշտ հաշվետվությունները, կվճարեն հարկերը։

Համակարգում գրանցվելու համար անցեք հետևյալ հղմամբ՝
https://file-online.taxservice.am/pages/evatuser/evatUser.jsf

Համակարգ մուտք գործելու համար անցեք հետևյալ հղմամբ՝

 

Իրավական ակտեր

Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգ և էլեկտրոնային ծառայություն մատուցող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառվելու մասին դիմումի ձև

ՀՀ ՊԵԿ նախագահի 18․01․2022թ․ «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայության մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանը

ՀՀ կառավարության 2022թ․ փետրվարի 17-ի թիվ 178-Ն որոշում «Էլեկտրոնային ծառայությունների ցանկը հաստատելու մասին»

Քաղվածք ՀՀ հարկային օրենսգրքից (04.10.2016թ․ ՀՕ-165-Ն)

ՀՀ կառավարության 31.03.2022թ. «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը սահմանելու մասին» N406-Ն որոշումը

Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը

ՀՀ ՊԵԿ նախագահի 06․09․2022թ․  «Ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օտարերկրյա բանկի միջոցով վճարումներ կատարելու նպատակով էլեկտրոնային ԱԱՀ համակարգում տեղադրվող` բանկային փոխանցման կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը հաստատելու մասին» N920-Լ հրաման

 

Հարկային մարմնում հաշվառված՝ էլեկտրոնային ծառայություն մատուցող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ցանկ

Հարկային մարմնում հաշվառված՝ էլեկտրոնային ծառայություն մատուցող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ցանկ