ՀԴՄ-ների և դրամարկղային գործառնությունների մասին

I. ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Ովքեր են պարտավոր կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա
Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա (այսուհետ` ՀԴՄ) հետևյալ տնտեսվարող սուբյեկտները՝
1) կազմակերպությունները, 
2) անհատ ձեռնարկատերերը, 
3) նոտարները:

2. Ում վրա չի տարածվում ՀԴՄ-ի կիրառության պահանջը
Նշված պահանջը չի տարածվում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև վարկային կազմակերպությունների, ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, վճարահաշվարկային կազմակերպությունների վրա՝ այդ գործունեության տեսակների մասով:

3. Որ դեպքերում է պարտադիր ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր 
ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) առևտրի օբյեկտների, շրջիկ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս:

4. Գործունեության որ տեսակների համար ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր չէ
ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր չէ գործունեության հետևյալ տեսակների համար.
• բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում՝ պայմանով, որ այդ ծառայությունների մասով կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.
• վիճակախաղի տոմսերի վաճառք.
• ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով կատարվող ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների իրականացման և երթևեկության տոմսերի վաճառք.
• առևտրի իրականացման վայրերում գտնվող վաճառասեղաններից օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառք.
• տրանսպորտային միջոցներով իրականացվող օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի վաճառք.
• ավտոտրանսպորտային միջոցը տաքսամետրով (սակաչափիչով) ապահովված լինելու դեպքում` մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների իրականացում.
• խաղատների և (կամ) շահումով խաղերի կազմակերպում.
• օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացում և (կամ) կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցում.
• փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների)՝ անվանական արժեքով իրացում.
• փոստային և սուրհանդակային գործունեության իրականացում.
• կրպակներում թերթերի և ամսագրերի իրացումը, եթե թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության տեսակարար կշիռը գերազանցում է ամբողջ իրացման շրջանառության 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացման շրջանառության հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.
• հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատանքային օրվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների տարածքում այդ հաստատությունների սովորողներին և աշխատակիցներին սննդով ապահովում:

5. ՀԴՄ-ի տեղադրման վայրը
ՀԴՄ-ն տեղադրվում է առևտրի օբյեկտի, շրջիկ առևտրի կետի, առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, աշխատանքի կատարման վայրի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը:

6. ՀԴՄ-ին ներկայացվող պահանջները
ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, ՀԴՄ-ն հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, ՀԴՄ-ի կիրառության կանոնները հաստատված են ՀՀ կառավարության 05.10.2017թ. «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N1318-Ն որոշմամբ:

7. ՀԴՄ-ի կիրառության և (կամ) ՀԴՄ-ի միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է պատասխանատվություն ՀԴՄ-ի կիրառության և (կամ) ՀԴՄ-ի միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար:
Մասնավորապես՝

 


1-ին խախտում մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու դեպքում
հանրային սննդի ոլորտում  գործունեության այլ հանրային սննդի ոլորտում գործունեության այլ
կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելու պահին և վայրում կամ շրջիկ առևտրի կետում հարկային մարմնում այդ վայրի հասցեով կամ շրջիկ առևտրի կետի համար գրանցված՝ տեխնիկական պահանջները բավարարող ՀԴՄ-ի բացակայության կամ հարկային մարմնում այդ վայրի հասցեով կամ շրջիկ առևտրի կետի համար տեխնիկական պահանջները բավարարող ՀԴՄ գրանցված չլինելու համար 1 մլն դրամ 300 հազար դրամ
2 մլն դրամ և գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով այդ վայրի հասցեով գործունեության այդ մասով հարկային մարմնում գրանցված ՀԴՄ-ի ապահովումը 600 հազար դրամ և գործունեությունն այդ վայրում, իսկ շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ շրջիկ առևտրի կետում և այդ մասով կասեցվում է մինչև սահմանված կարգով այդ վայրի հասցեով կամ շրջիկ առևտրի կետի համար գործունեության այդ մասով հարկային մարմնում գրանցված ՀԴՄ-ի ապահովումը



1-ին խախտում մեկ տարվա ընթացքում, խախտումն առաջին անգամ կրկնելու դեպքում մեկ տարվա ընթացքում, խախտումը երկրորդ և ավելի անգամ կրկնելու դեպքում
հանրային սննդի ոլորտում գործունեության այլ հանրային սննդի ոլորտում գործունեության այլ հանրային սննդի ոլորտում գործունեության այլ
ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտմամբ ՀԴՄ-ի կիրառության համար 600 հազար դրամ 150 հազար դրամ
տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված ՀԴՄ-ով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից, և գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ օրով տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ շրջիկ առևտրի կետում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված ՀԴՄ-ով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 300 հազար դրամից, և գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է հինգ օրով տվյալ գործունեության իրականացման վայրում տեղադրված ՀԴՄ-ով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 2 միլիոն դրամից, և գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է տասը օրով տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ շրջիկ առևտրի կետում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված ՀԴՄ-ով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.7 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 600 հազար դրամից, և գործունեությունն այդ վայրում և այդ մասով կասեցվում է տասը օրով


ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած լինելու դեպքում կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից այդ ծրագրերի և (կամ) ՀԴՄ-ի ծրագրի միջամտության արդյունքում ՀԴՄ-ի կտրոնում տպագրված կամ փաստացի վաճառված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության անվանման, ապրանքային դիրքի, աշխատանքի կամ ծառայության կոդի, քանակի և (կամ) ծավալի վերաբերյալ տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն հարկային մարմին ուղարկելու համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում են հինգ միլիոն դրամի չափով:


II. ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Ում նկատմամբ են կիրառելի կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ սահմանված սահմանափակումները
Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների դեպքում պետք է պահպանվեն կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Այդ պահանջները կիրառվում են`
• կազմակերպությունների
• ԱԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:

2. Ում վրա չեն տարածվում կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ սահմանված սահմանափակումները 
ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝ 
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների,
• Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, 
• առևտրային բանկերի, դրանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գործառնական գրասենյակների (կետերի), 
• վարկային կազմակերպությունների, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա (այդ գործունեության տեսակների մասով):

3. Դրամարկղային գործառնությունների իրականացման կարգը
Դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով:
Դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: 
Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը սահմանված են ՀՀ կառավարության 05.10.2017թ. «Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» N1260-Ն որոշմամբ:

4. Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.


ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ
գումարի վճարում գումարի ընդունում
յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափ մեկ ամսվա ըն-թացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով առավելագույն չափ յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով առավելագույն չափ մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափ եթե մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման համար սահմանված կարգով դուրս է գրվում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ
300 հազար դրամ* 3 միլիոն դրամ* 300 հազար դրամ* 3 միլիոն դրամ* 3 միլիոն դրամ* առավելագույն չափ չի կիրառվում

* ներառյալ` ԱԱՀ-ի գումարը

5. Որ դեպքերում են կիրառելի կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ սահմանված սահմանափակումները
Վերը նշված սահմանափակումները կիրառելի են՝
• կոմիսիոներին, գործակալին կամ հանձնակատարին հասանելիք գումարների (միջնորդավճարների) վճարման կամ ընդունման դեպքերում,
• կոմիտենտի, պրինցիպալի կամ հանձնարարողի՝ համապատասխանաբար կոմիսիոներից, գործակալից կամ հանձնակատարից գումարների ընդունման դեպքերում:

6. Որ դեպքերում կիրառելի չեն կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ սահմանված սահմանափակումները
Վերը նշված սահմանափակումները կիրառելի չեն՝
• կոմիսիոների, գործակալի կամ հանձնակատարի կողմից համապատասխանաբար կոմիտենտին, պրինցիպալին կամ հանձնարարողին կանխիկ դրամով գումարի վճարման, ինչպես նաև ապրանքների վերջնական գնորդներից, աշխատանքներ ընդունողներից կամ ծառայություններ ստացողներից կանխիկ դրամով գումարի ընդունման դեպքերում:

7. Որն է համարվում կանխիկ դրամով վճարում 
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշված սահմանափակումների կիրառության իմաստով կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում` կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը: Միաժամանակ, կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված՝ ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:

8. Կանխիկ դրամով կատարվող ո՞ր գործարքների նկատմամբ սահմանափակումները չեն տարածվում
Օրենսգրքով սահմանվել են կանխիկ դրամով կատարվող այն գործարքները, որոնց նկատմամբ վերոնշյալ սահմանափակումները չեն տարածվում: Մասնավորապես՝ 
• ներկայացուցչական ծախսերի դիմաց կատարվող վճարումների,
• ֆիզիկական անձանց կատարվող՝ նրանց անձնական կամ պասիվ եկամուտներին վերաբերող վճարումների (մասնավորապես՝ աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների, փոխհատուցման վճարների),
• գյուղատնտեսական արտադրանք արտադրող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի հիման վրա նրանցից գնված գյուղատնտեսական արտադրանքի դիմաց կատարվող վճարումների, 
• անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միս ձեռք բերելու դիմաց կատարվող վճարումների վրա:

9. Դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելը
ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է պատասխանատվություն դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու, դրամարկղային գրքի վարման կանոնները խախտելու և դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու համար:



1-ին խախտում մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնելու դեպքում
դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելը
50 հազար դրամ
100 հազար դրամ
դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելը
20 հազար դրամ
50 հազար դրամ
կանխիկ դրամով գումարի վճարման և (կամ) ընդունման նկատմամբ սահմանված սահմանափակումները չպահպանելը
կանխիկ դրամով գումարի վճարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի հինգ տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 500 հազար դրամը, և ոչ ավելի, քան երկու միլիոն դրամը
խախտման գումարների հանրագումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը, և ոչ ավելի, քան չորս միլիոն դրամը