 |
Ռուստամ Բադասյան
ՀՀ ՊԵԿ նախագահ
Ծնվել է 1991թ-ի հունվարի 27-ին:
|
|
Կրթություն
- 2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով
- 2013 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով
- 2015 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր
Աշխատանքային գործունեություն
- 2012-2013 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ
- 2013-2014 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ
- 2014-2015 թթ. – «Վիրտուլեքս» իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
- 2015-2018թթ․ - «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն
- 24.05.2018-19.06.2019 թթ․ - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
- 19․06․2019-03․08․2021թթ․ - ՀՀ արդարադատության նախարար
- 2021 թվականի օգոստոսի 3-ից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին
06.07.2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:
|