Ներքին աուդիտի վարչություն
Ղեկավար
Հասցե
Շինարարների 3Ա, ք. ԵրԵՎան,       
Հեռախոս
+374 (10) 308998
Էլ. Փոստ
Կենսագրություն
  • Expand
Կանոնադրություն և այլ տվյալներ
  • Expand


ՀՀ ՊԵԿ նախագահի 19.03.2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 187-Լ հրաման 


Ներքին աուդիտի վարչության գործառույթները

Վարչության հիմնական խնդիրն է ապահովել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների աուդիտի իրականացումը, որն ուղղված է ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության արդյունքի մեծացմանը և բարելավմանը՝ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ աջակցելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին հասնելու իր նպատակներին.

  • Օժանդակելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում առկա ռիսկերը բացահայտելու և գնահատելու գործում։
  • Գնահատելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ֆինանսական կառավարման, հսկողության և կառավարչական գործընթացների արդյունավետությունը և համապատասխանությունը:

Վարչության հիմնական գործառույթներից է.
  • Ներքին աուդիտի տարեկան և ռազմավարական ծրագրերի, դրանց փոփոխությունների կազմում։
  • Վարչության աշխատանքների իրականացման տարեկան հաշվետվության նախապատրաստում։
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ ենթակայության հանձնված ՊՈԱԿ-ների գործառույթների ներքին աուդիտի իրականացում։
  • Ներքին աուդիտի շրջանակներում ռիսկերի վերլուծություն, առկա ռիսկերի կառավարման գործընթացի գնահատում, թիրախային խմբերի որոշում, ինչպես նաև գործընթացում առկա խնդիրների բացահայտում, վերլուծություն, դրանց կարգավորման կապակցությամբ առաջարկների ներկայացում, գործողությունների ծրագրի կազմում։
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթների՝ ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին, ընդունված ստանդարտներին, ՀՀ ԿԱ ՊԵԿ խնդիրներին և քաղաքականությանը համապատասխանության գնահատում։
  • Հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից ստացված դիմում–բողոքների ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ստացված տեղեկատվության տեղայնացում։
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ գնման գործընթացների ընթացիկ հսկողական աշխատանքների իրականացում: