Ծնվել է 1997թ. նոյեմբերի 26-ին, ք. Երևանում։
Կրթություն
- 2019թ. – 2021թթ․ – Հայաստանի ամերիկյան համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրա
- 2018 - 2019թթ. – Ստրասբուրգի համալսարանի իրավունքի, քաղաքական գիտությունների և կառավարման ֆակուլտետ, քրեական իրավունք և քրեական գիտություններ մագիստրատուրա
- 2015 – 2018թթ. – Ժան Մուլեն Լիոն 3 համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, բակալավր
- 2014 – 2018թթ. – Հայաստանում ֆրանսիական համալսարան (Լիոն 3 համալսարանի ակադեմիական գործընկեր), իրավաբանական ֆակուլտետ, բակալավր
Աշխատանքային գործունեություն
- 2023թ. փետրվարի 7 – առ այսօր – Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնակատար
- 2022թ. նոյեմբերի 28 – 2023թ. փետրվարի 7 – Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական
- 2021թ. օգոստոսի 13 – 2022թ. նոյեմբերի 28 – Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի օգնական
- 2021թ. փետրվար – 2022թ. փետրվար – Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պայմանագրային դասախոս
- 2019թ. սեպտեմբերի 6-ից – 2021թ. օգոստոսի 13 - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի օգնական
- 2019 թ. հուլիսի 1 – սեպտեմբերի 5 – Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալություն, առաջին կարգի մասնագետ
Այլ տեղեկություններ
Տիրապետում է ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Գիտական 3 հոդվածների և այլ վերլուծական աշխատանքների հեղինակ է: Գիտական ուսումնասիրությունների ոլորտներ՝ քրեական իրավունք, քրեական դատավարություն, քրեական արդարադատություն, քրեագիտություն, մարդու իրավունքներ, եվրոպական իրավունք, համեմատական իրավունք:
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի շնորհակալագրով։
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
Անկուսակցական։