Հարկային մարմնի ներքին աուդիտի բաժին
Ղեկավար
Ստեփանյան Գայանե Վաչիկի
Հասցե
Շինարարների 3Ա, ք. ԵրԵՎան, ԵրԵՎան      
Հեռախոս
11518992
Էլ. Փոստ
gayane_stepanyan@taxservice.am

Ծնվել է 1976թ.–ի սեպտեմբերի 24–ին, քաղաք Երևանում


Կրթությունը

  • 1983-1993թթ. - Երևանի Կիրովի անվ. թիվ 12 միջն. ռուսական դպրոց 
  • 1993-1998թթ. - Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ, շուկայագիտության ֆակուլտետ 
  • 2002-2019թթ. - Մի շարք միջազգային սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ


Որակավորումներ 

  • 2012թ.-ից - ՀՀ հանրային հատվածի որակավորված ներքին աուդիտոր 
  • 2016թ. - Կատարողականի աուդիտի և համակարգի գնահատման աուդիտի որակավորված դասախոս, շնորհված՝ Եվրամիության Թվինինգ ծրագրի կողմից (EU Twinning Project) 


Աշխատանքային գործունեություն
  • 09.2001-10.2002թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության  հարկային քաղաքականության վարչություն, գլխավոր մասնագետ 
  • 11.2002-10.2005թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչություն, 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ 
  • 10.2005–01.2011թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչություն, գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ 
  • 02.2011-01.2014թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչություն,գլխավոր մասնագետ 
  • 01.2014-10.2014թթ. ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության ֆինանսական շուկայի վերլուծության բաժնի պետ
  • 10.2014-03.2016թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչություն, գլխավոր հարկային տեսուչ
  • 03.2016-02.2019թթ.– ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչություն, գլխավոր հարկային տեսուչ
  • 02.2019թ.-ից մինչ օրս -  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի պետ:

Այլ տվյալներ

Ունի քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Ունի հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդականի դասային կոչում:

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:


Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: 




Հարկային մարմնի ներքին աուդիտի բաժնի գործառույթներն են՝
  1. Հարկային համակարգի գործառույթների ներքին աուդիտի իրականացում:
  2. Հարկային համակարգում առկա ռիսկերի կառավարման գործընթացի գնահատում, այդ գործընթացում առկա խնդիրների բացահայտում, վերլուծություն և դրանց կարգավորման կապակցությամբ առաջարկների ներկայացում: Ընդ որում, հարկային համակարգի նպատակների վրա ազդող ռիսկերի բացահայտման նպատակով հարկային համակարգի ստորաբաժանումների և աշխատակիցների գործունեության գնահատում, այդ թվում՝ վերջիններիս և երրորդ անձանց, ներառյալ հարկատուների միջև հարաբերությունների մասով: