Դիմորդ
ԴԱՍԸՆԹԱՑ`
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ


Աշխատանքի պայմաններ՝ ՀԻՄՆԱԿԱՆ
Աշխատավարձ և դրան հավասարեցված միջոցներ՝ 250000 - 750000  ՀՀ դրամ
 

Դասընթացի նպատակ

Պետական եկամուտների կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու հավաստագիր և աշխատանքի առաջարկ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացի ընդունելությունը բաղկացած է երկու փուլից՝ թեստավորում և հարցազրույց։


Պարտադիր պայման

Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող  Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։


Դիմելու կարգ, անհրաժեշտ փաստաթղթեր

Դասընթացի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում: Պետք է ներբեռնել նաև հետևյալ փաստաթղթերի պատճենները․

1. անձնագիր կամ նույնականացման քարտ,
2. անձնագիր ներկայացնելու պարագայում՝ հանրային ծառայությունների համարանիշ (կամ սոցիալական քարտ կամ անձին հանրային ծառայությունների համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք),
3. մաքսային ծառայողի համար սահմանված մասնագիտական գիտելիքների մասով պահանջների բավարարումը և մասնագիտական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
4. արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք,
5. բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին),
6. ռուսերենի կամ անգլերենի իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ (Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR) B1 մակարդակ): Օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթերը չեն պահանջվում, եթե բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթով հավաստվում է, որ անձը տվյալ կրթությունը ստացել է համապատասխան լեզվով,
7. համակարգչային գիտելիքները հավաստող փաստաթուղթ՝ համակարգչային գործի ուսուցման կենտրոնից։

Եթե դիմորդը չի ներկայացնելու համակարգչի և լեզուների իմացության բավարար մակարդակը հավաստող փաստաթուղթ, ապա այն կտրամադրի ՊԵԿ ուսումնական կենտրոնը՝ թեստավորում անցկացնելուց հետո:

Դիմորդի մասնակցությունը թեստավորմանը թույլատրվում է, եթե ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը բավարարում են հայտարարությամբ ներկայացված պահանջներին։


Դասընթացի ընդունելության մանրամասներ

Ուսումնական կենտրոնը թեստավորման վայրի, օրվա և ժամի մասին թեստավորումից առնվազն 2 աշխատանքային օր առաջ տեղեկացնում է դիմորդներին:
Թեստավորման մասնակցության հրավեր ստացած դիմորդը թեստավորմանը չմասնակցելու դեպքում զրկվում է տվյալ ընդունելության հետագա փուլերին մասնակցելու հնարավորությունից՝ անկախ թեստավորմանը չմասնակցելու պատճառներից:
Թեստավորման անցողիկ նվազագույն միավոր է համարվում թեստային 40 առաջադրանքների առնվազն 32-ին (80%-ին) տրված ճիշտ պատասխանը:
Թեստավորման անցողիկ նվազագույն շեմը հաղթահարած մասնակիցներին առաջարկվում է աշխատանքային 3 օրվա ընթացքում լրացնել բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ:
Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր մասնակցի համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Եթե հարցազրուցի արդյունքներով հարցազրույցի փուլը հաղթահարել են ընդունելության համար սահմանված տեղերի քանակը գերազանցող թվով մասնակիցներ, ապա ընդունելության համար սահմանված տեղերը զբաղեցվում են ըստ թեստավորման արդյունքների՝ բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով։

Ընդունելության հարցազրույցի փուլը կազմակերպվում է բարեվավարքության հարցաթերթիկները ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, որի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին դիմորդներն աշխատանքային 2 օր առաջ կտեղեկացվեն:


Դասընթացի նկարագրություն 

Դասընթացի տեսական մասի տևողությունը ոչ ղեկավար անձնակազմի համար 85-95 ակադեմիական/ժամ է, իսկ գործնական մասի տևողությունը՝ 10 շաբաթ:
Դասընթացի տեսական մասի տևողությունը ղեկավար անձնակազմի համար մասնագիտական թեմաներով 30-35 ակադեմիական/ժամ է, կառավարչական հմտությունների համար մինչև 30 օր է, իսկ գործնական մասի տևողությունը՝ 4 շաբաթ:

Դասընթացի մասնակիցները կստանան ոլորտի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և գործնական պարապմունքներ կունենան մաքսային մարմիններում, այդ թվում՝ սահմանային մաքսակետերում։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու աշխատանքի առաջարկ, մասնագիտանալ տնտեսական անվտանգության պաշտպանության գործում, ինչպես նաև նպաստել մաքսային ծառայության վերափոխմանը:
Վարձատրությունը կլինի մրցակցային` 250.000 – 750.000 ՀՀ դրամ միջին ամսական (հաշվարկային) եկամտով։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 28-ն է :

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 060 844 988, 060 844 951 կամ գրել trainingcenter@customs.am  էլեկտրոնային փոստի հասցեին:

Դիմում-հայտը կարող եք ներկայացնել հետևյալ հղմամբ․ https://ats.hirebee.ai/am/jobs/dimord/apply 


  Թեստավորման հարցերի շրջանակ

  ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք

  Մաքսային միության հանձնաժողովի 2010թ․ մայիսի 20-ի թիվ 257 որոշում

Բարեվարքության թերթիկ