ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդ (ԱՊՀ ՀԾՂՀԽ)
Հիմնադրվել է 2001թ. մայիսի 31-ին:
Անդամակցող պետություններ՝
- Հայաստանի Հանրապետություն
- Ադրբեջանի Հանրապետություն
- Բելառուսի Հանրապետություն
- Ղազախստանի Հանրապետություն
- Ղրղզստանի Հանրապետություն
- Մոլդովայի Հանրապետություն
- Ռուսաստանի Դաշնություն
- Տաջիկստանի Հանրապետություն
- Ուկրաինա
Խորհրդի աշխատանքներին որպես դիտորդ հանդես են գալիս նաև Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի, Հարավային Կորեայի հարկային մարմինների ղեկավարները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեն:
Խորհրդի անդամներ՝
Տես
http://www.e-cis.info/page.php?id=23821
Կայք՝
http://www.e-cis.info/index.php?id=332
ԱՊՀ ՀԾՂՀԽ գործունեության մասին
ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհուրդը (այսուհետ՝ ՀԾՂՀԽ, կամ Համակարգող խորհուրդ) ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմին է, և իր գործունեությունն իրականացնում է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների փոխգործակցության համակարգումը ապահովելու նպատակով:
Համակարգող խորհուրդը ստեղծվել է Մինսկում՝ 31.05.2001թ.՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ: ՀԾՂՀԽ-ի հիմնական բաղկացուցիչ փաստաթղթերներն են ՀԾՂՀԽ-ի ստեղծման մասին որոշումը և ՀԾՂՀԽ-ի կարգավիճակը: Համակարգող խորհրդի աշխատանքը կարգավորվում է 25.09.2014թ. ընդունված ՀԾՂՀԽ կանոնակարգով: ՀԾՂՀԽ-ի կարգավիճակ-ի մեջ մի քանի անգամ փոփոխություններ են իրականացվել՝ 03.12.2004թ., 19.05.2011թ.:
Համակարգող խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների գործողությունների համակարգման համար նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով:
ՀԾՂՀԽ-ի գործունեության հիմնական ոլորտներն են.
- ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների միջև արդյունավետ համագործակցություն,
- Հարկային քաղաքականությունը և հարկային վարչարարությունը կարգավորող՝ ազգային օրենսդրության բարելավմանն ու ներդաշնակեցմանն ուղղված առաջարկությունների զարգացում,
Աջակցություն հարկային քաղաքականության և հարկային վարչարարության բնագավառում ընդուված միջպետական և միջկառավարական համաձայնագրերի և որոշումների իրականացմանը:
ՀԾՂՀԽ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ԱՊՀ կանոնադրությամբ և այլ փաստաթղթերով, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների, տնտեսական խորհրդի որոշումներով, ՀԾՂՀԽ-ի կարգավիճակով, միջպետական եւ միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև համագործակցում է ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ:
ՀԾՂՀԽ-ի նիստը անցկացվում է տարին մեկ անգամ. նիստի ընթացքում կայացվում են տվյալ տարվա համար խորհրդի աշխատանքների հետ կապված որոշումներ և ծրագրեր: Նյութերի նախապատրաստումը գործադիր կոմիտեի հետ համատեղ իրակացնում է տվյալ տարում նախագահող ԱՊՀ անդամ պետության հարկային ծառայությունը: Նախագահությունը Խորհրդում իրականացվում է հերթականությամբ՝ ըստ ռուսական այբուբենի՝ պետությունների անվանումներից ելնելով:
ԱՊՀ ՀԾՂՀԽ աշխատանքային խմբեր
Աշխատանքը իրականացվում է աշխատանքային խմբերի կողմից՝ խորհրդի որոշումների և ծրագրերի համաձայն: Աշխատանքային խմբերը գլխավորում են հարկային ծառայությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
ՀԾՂՀԽ-ում 2015թ. գործում են հետևյալ աշխատանքային խմբերը.
- ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման կազմակերպմանն ուղղված աշխատանքային խումբ
- ԱՊՀ անդամ պետությունների հարկային օրենսդրության գծով աշխատանքային խումբ
- ԱՊՀ անդամ պետությունների հարկային հսկողության գծով աշխատանքային խումբ
- ԱՊՀ անդամ պետությունների փոքր բիզնեսի սուբյեկտների հարկման գծով աշխատանքային խումբ
- Ֆիզիկական անձանց գույքի և եկամտի հարկման գծով աշխատանքային խումբ
ԱՊՀ ՀԾՂՀԽ գործունեության իրավական հիմք
ԱՊՀ ՀԾՂՀԽ-ի գործունեության համար իրավական հիմք է ծառայում ԱՊՀ կառավարությությունների ղեկավարների 2013թ. մայիսի 31-ի որոշմամբ հաստատված Կանոնակարգը: Տես՝
http://www.e-cis.info/index.php?id=335:
ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհուրդ (ԱՊՀ ՀՀՄՂՀԽ)
Հիմնադրվել է 1999թ. հոկտեմբերի 20-ին:
Անդամակցող պետություններ՝
- Հայաստանի Հանրապետություն
- Ադրբեջանի Հանրապետություն
- Բելառուսի Հանրապետություն
- Ղազախստանի Հանրապետություն
- Ղրղզստանի Հանրապետություն
- Մոլդովայի Հանրապետություն
- Ռուսաստանի Դաշնություն
- Տաջիկստանի Հանրապետություն
- Ուկրաինա
Խորհրդի անդամներ՝
Տես
http://www.e-cis.info/page.php?id=19769
Կայք՝
http://cis.minsk.by/page.php?id=13830
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ գործունեության մասին
ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրուրդը (ԱՊՀ ՀՀՄՂՀԽ) ստեղծվել է 1999թ. հոկտեմբերի 20-ին ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների որոշմամբ՝ նպատակ ունենալով փոխգործակցությունը հարկային օրենսդրության խախտումների դեմ պայքարում: ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ 2000թ. նոյեմբերի 30-ին ՀՀՄՂՀԽ-ին տրվել է ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմնի կարգավիճակ:
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ իր գործունեության մեջ առաջնորդվում է ԱՊՀ Կանոնադրությամբ և այլ հիմնարար փաստաթղթերով, ԱՊՀ շրջանակներում ստորագրված պայմանագրերով, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումներով, հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարի համագործակցության մասին երկկողմ և բազմակողմ համաձայնագրերով, ինչպես նաև ՀՀՄՂՀԽ-ի մասին Կարգավիճակով, որը սահմանվել է 2013թ. մայիսի 31-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ:
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ անդամներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուկրաինայի, Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների ղեկավարները, ովքեր ունեն հավասար իրավունքներ (օժտված են հավասար իրավունքներով):
Նախագահությունը Խորհրդում իրականացվում է հերթականությամբ՝ մեկ տարվա ընթացքում, ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի մասին Որոշումը ստորագրած ԱՊՀ անդամ պետությունների, ի դեմս իրենց ներկայացուցիչների, անվանումներով՝ ըստ ռուսական այբուբենի, եթե ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի որոշմամբ այլ բան չնախատեսվի: Նախորդող ու հաջորդող նախագահները հանդիսանում են Խորհրդի համանախագահներ:
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի վերջին նիստի ժամանակ՝ 2016թ. սեպտեմբերի 13-ին, Խորհրդի նախագահ ընտրվեց Այբեկ Կադիրալիևը (Кадыралиев Айбек Джумабаевич)՝ Ղրղզական Հանրապետության Կառավարությանն առընթեր տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի պետական ծառայության նախագահը:
Քարտուղարության գործառույթները ընկած են այն պետության հարկային (ֆինանսական) հետաքննության մարմնի վրա, որի ղեկավարը նախագահում է ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ում, ԱՊՀ Գործադիր կոմիտեի անվտանգության և հակազդեցության ոլորտում նոր մարտահրավերների և սպառնալիքների համագործակցության վարչության հանցավորության, ահաբեկչության և թմրանյութերի դեմ պայքարի համագործակցության բաժնի հետ միասին:
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի աշխատանքային լեզուն համարվում է ռուսերենը:
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ խնդիրներ և գործառույթներ
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի հիմնական խնդիրներն են.
- փոխազդեցության պահպանում, տեղեկատվության փոխանակում, փոխադարձ խորհրդատվություններ, խնդիրների արդյունավետ լուծման համար խորհրդատվությունների և առաջարկությունների մշակում՝ կապված հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման եւ ճնշման հետ:
- ԱՊՀ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների բարելավմանն ու ներդաշնակեցմանը, միջազգային համագործակցության իրավապայմանագրային դաշտի զարգացման հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարին ուղղված առաջարկների մշակում:
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ը, իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով, իրականացնում է հետևյալ գործառույթները.
- ուսումնասիրում է հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարի ընթացիկ հարցերը, ինչպես նաեւ հարկային (ֆինանսական) մարմինների հետաքննությունների միջև փոխգործակցության կազմակերպումը ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում,
- մշակում է այն հարցերի հետ կապված առաջարկությունները, որոնք մտնում են իր իրավասությունների մեջ, և սահմանված կարգով ներկայացնում դրանք ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը,
- իր իրավասության շրջանակներում ապահովում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի և Կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումների և ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև դիտարկում է սեփական որոշումների կատարման ընթացքը,
- նպաստում է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների միջև փորձի և տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը,
- ուսումնասիրում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գիտահետազոտական հարցերը և խնդիրները,
- հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների համար ԱՊՀ անդամ պետությունների ուսումնական հաստատություններում ուսումնասիրում է կադրերի պատրաստման, վերապատրաստման և խորացված ուսուցման հարցերը,
- ԱՊՀ անդամ պետություններում, որոնց հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավար են հանդիսանում ՀՀՄՂՀԽ-ի անդամ պետությունները, իրականացնում է հարկային (ֆինանսական) իրավախախտումների հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման արդյունավետության գնահատականը,
- իր իրավասության շրջանակներում համագործակցում է ԱՊՀ ոլորտային համագործակցության այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների գործադիր մարմինների հետ,
- իրականացնում է աշխատանքային մարմինների սահմանած կառավարումը:
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ գործունեության կազմակերպում
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի գործունեության հիմնական մասն են կազմում նիստերը, որոնք անցկացվում են անհրաժեշտության դեպքում, բայց առնվազն տարին մեկ անգամ: Արտահերթ ժողովները կարող են գումարվել ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի մեկ կամ մի քանի անդամների նախաձեռնությամբ՝ Խորհրդի անդամների առնվազն կեսի համաձայնության դեպքում: ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի նիստը համարվում է իրավական, եթե վերջինիս մասնակցում են Խորհրդի անդամների կեսից ավելին: Օրակարգը ձևավորվում է ԱՊՀ բարձրագույն մարմինների համապատասխան որոշումների, ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի անդամների առաջարկների հիման վրա:
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի նիստերին՝
- մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) մարմինների ղեկավարները, Խորհրդի անդամները, բացառիկ դեպքերում նրանց տեղակալները:
- կարող են մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների պետական իշխանության այլ մարմինների, ՀՀՄՂՀԽ-ի աշխատանքային խմբի ներկայացուցիչներ:
Խորհրդի մասնակիցների նախնական համաձայնությամբ Խորհրդին կարող են հրավիրվել այլ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այսպես, վերջին մի քանի տարիների ընթացքում ՀՀՄՂՀԽ-ի գործունեությանը դիտորդի կարգավիճակով մասնակցում են Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ներկայացուցիչները:
Որոշումներ կայացնելու ժամանակ գործում է Մեկ պետություն, մեկ ձայն սկզբունքը: ՀՀՄՂՀԽ–ի՝ սկզբունքային հարցերի հետ կապված որոշումները ընդունվում են կոնսենսուսի հիման վրա: ՀՀՄՂՀԽ–ի ցանկացած անդամ կարող է արտահայտել իր հետաքրքրության բացակայությունը այս կամ այն հարցում, ինչը չի հանդիսանում խոչընդոտ ապագայում Խորհրդի այդ անդամի՝ որոշումների կայացմանը մասնակցելու գործում: Նիստի ընթացքում կայացված որոշումները ստորագրում են ՀՀՄՂՀԽ–ի՝ նիստին ներկա գտնվող մասնակիցների կողմից:
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ նախագահ
- կազմակերպում է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի և ՀՀՄՂՀԽ –ի որոշումների կատարումը,
- ՀՀՄՂՀԽ-ին վերաբերվող հարցերի շրջանակներում՝ ներկայացնում է Խորհուրդը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի, կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԱՊՀ այլ մարմինների նիստերի ժամանակ,
- ՀՀՄՂՀԽ-ի անունից ստորագրում է փաստաթղթեր,
- իրականացնում է ՀՀՄՂՀԽ-ի այլ հանձնարարականները:
ՀՀՄՂՀԽ-ի կազմակերպչատեխնիկական և տեղեկատվական գործունեության ապահովումը իրականացվում է Քարտուղարի կողմից, իսկ Խորհրդի նիստերինը՝ ընդունող կողմի հարկային (ֆինանսական) հետաքննության մարմնի: ՀՀՄՂՀԽ-ի Քարտուղարության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Խորհրդի Քարտուղարը, որը հանդիսանում է Խորհրդում նախագահող ԱՊՀ անդամ պետության հարկային (ֆինանսական) հետաքննության մարմնի ներկայացուցիչը:
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ գործունեության իրավական հիմք
ԱՊՀ ՀՀՄՂՀԽ-ի գործունեության համար իրավական հիմք է ծառայում ԱՊՀ կառավարությությունների ղեկավարների 2013թ. մայիսի 31-ի որոշմամբ հաստատված Կանոնակարգը: Տես՝ http://www.e-cis.info/index.php?id=451:
Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպություն (ՀՄՆԿ)
Հիմնադրվել է 1996 թվականին: Հայաստանն անդամակցում է 2010 թվականից
Անդամակցող պետություններ՝
Եվրոպական տարածաշրջանի (այդ թվում՝ Հարավային Կովկասի) 45 երկրներ
Խորհրդի անդամներ՝
Տես https://www.iota-tax.org/membership
Կայք՝ www.iota-tax.org
ՀՄՆԿ գործունեության մասին
Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը՝ ոչ առևտրային միջազգային կազմակերպություն է, որը ապահովում է խորհրդակցության հարթակ անդամակցող հարկային մարմինների համար: Գործունեության հիմնական ասպարեզը՝ աշխատաժողովների և դասընթացների կազմակերպումն է, որոնք մասնակիցներին հնարավորություն են ընձեռում փոխանակվել տեսակետներով, փորձով և գիտելիքներով հարկային ոլորտի առավել կարևոր և հրատապ հարցերի վերաբերյալ: ՀՄՆԿ-ն նաև խրախուսում է եվրոպական տարածաշրջանի հարկային մարմինների միջև համագործակցությունը, աջակցում դրանց զարգացմանը՝ ելնելով յուրաքանչյուր մարմնի կարիքներից:
ՀՄՆԿ-ի քարտուղարությունը տեղակայված է ք.Բուդապեշտում (Հուգարիա):
ՀՄՆԿ-ն իր գործունեությունն իրականացնում է տարեկան աշխատանքային ծրագրերի հիման վրա՝ կազմակերպության ռազմավարությանը համահունչ: Գործունեության նտապակն է՝ աշխատանքային միջոցառումների և հրապարակումների միջոցով ապահովել հարթակ՝ ուղղված անդամակցող հարկային մարմինների կարողությունների զարգացմանը, հարկային օրինապահության ամրապնդմանը, հարկ վճարողներին բարձրորակ ծառայությունների մատուցմանը:
ՀՄՆԿ-ի հիմնական կանոնադրական մարմինները, այդ թվում՝ Նախագահը և Գործադիր խորհուրդը, ընտրվում են ամեն տարի հավաքվող Ընդհանուր համաժողովի կողմից: ՀՄՆԿ-ի քարտուղարությունը պատասխանատու է կանոնադրական մարմինների որոշումների և աշխատանքային ծրագրերի իրագործման համար:
ՀՄՆԿ հիմնական նպատակներ
- Նպաստել ՀՄՆԿ-ի անդամների միջև համագործակցության ամրապնդմանը և խորացմանը
- Աջակցել ՀՄՆԿ անդամներին իրենց զարգացման ծրագրերի իրագործման գործում
- Բացահայտելլ լավագույն հարկային փորձը և խթանել դրա տարածումը
- Որպես հարկային մարմինների մասնագիտացված տարածաշրջանային կառույց ապահովել համագործակցությունը այլ միջազգային ու տարածաշրջանային կառույցների հետ
- Ծառայել ՀՄՆԿ անդամներին որպես խորհրդակցական մարմին
ՀՄՆԿ կառուցվածք
Ընդհանուր համաժողով
Ընդհանուր համաժողովը՝ ՀՄՆԿ-ի գերագույն մարմինն է, որը բաղկացած է կազմակերպության բոլոր անդամներից՝ ի դեմս դրանց ղեկավարների: Այն հավաքվում է տարին մեկ անգամ և քվեարկության միջոցով ընդունում որոշումներ ՀՄՆԿ-ի բյուջետային և ռազմավարական կառավարման առավել կարևոր հարցերով: Ընդհանուր համաժողովը ընտրում է կանոնադրական մարմիններ, այդ թվում՝ Գործադիր խորհուրդը և ՀՄՆԿ-ի նախագահին՝ մեկ տարի ժամկետով: Ընդհանուր համաժողովը հաստատում է գալիք տարվա ՀՄՆԿ-ի աշխատանքային ծրագիրը, ընտրում Գործադիր քարտուղարին՝ որը գլխավորում է ՀՄՆԿ-ի քարտուղարությունն ու պաշտոնավարում երեք տարիների ընթացքում:
Նախագահ
Որպես ՀՄՆԿ-ի նախագահ հանդես է գալիս այն երկրի հարկային մարմնի ղեկավարը, որը տվյալ տարում նախագահում է ՀՄՆԿ-ում, ղեկավարում Գործադիր խորհուրդը և հյուրընկալում հաջորդ Ընդհանուր համաժողովը: ՀՄՆԿ-ի նախագահի հիմնական գործառույթն է՝ նախագահել Ընդհանուր համաժողովի ընթացքում, կազմակերպել և անցկացնել Գործադիր խորհրդի ժողովները, ներկայացնել կազմակերպությունը երրորդ կողմերի հետ հարաբերություններում:
Գործադիր խորհուրդ
Գործադիր խորհուրդը՝ կազմակերպության առավել կարևոր կանոնադրական մարմիններից է, որը ղեկավարվում է ՀՄՆԿ-ի նախագահի կողմից: Այն կազմված է տարբեր երկրներ ներկայացնող 9 անդամներից (ի դեմս հարկային մարմիների ղեկավարների) և ընտրվում է մեկ տարի ժամկետով: Գործադիր խորհուրդն ընդունում է որոշումներ ՀՄՆԿ ընթացիկ գործառնական հարցերի վերաբերյալ և վերահսկում ՀՄՆԿ-ի Քարտուղարության գործունեությունը: Այն կարևոր դերակատարում ունի նաև Ընդհանուր համաժողովի նախապատրաստման ժամանակ, ուսումնասիրում և Ընդհանուր համաժողովին ներկայացնում փաստաթղթեր և հաշվետվություններ:
Ներքին աուդիտորներ
ՀՄՆԿ-ի երկու ներքին աուդիտորներն ընտրվում են Ընդհանուր համաժողովի կողմից՝ երկամյա ժամկետով: Ներքին աուդիտորներն ուսումնասիրում և գնահատում են կազմակերպության ներքին ընթացակարգերը, դրանց համապատասխանությունը օրենքին և ՀՄՆԿ-ի Կանոնադրությանը: Բացի այդ, նրանք ստուգում և գնահատում են կազմակերպության ընդհանուր տնտեսական վիճակն ու արդյունավետությունը, ինչպես նաև ֆինանսների կառավարման և ներքին հսկողության համակարգերը: Արտաքին (անկախ) աուդիտորի հետ համատեղ՝ ներքին աուդիտորները ստուգում են հաշվապահության և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունն ու հիմնավորվածությունը: Նրանք ներկայացնում են ստուգված գործընթացների վերաբերյալ եզրակացություններ և առաջարկություններ, պատրաստում վերլուծականներ և գնահատականներ ՀՄՆԿ-ի գործունեության գործառնական արդյունավետության և ներքին ընթացակարգերի հետագա զարգացման վերաբերյալ:
Հիմնական կապող անձինք
ՀՄՆԿ-ի յուրաքանչյուր անդամ իր մարմնում նշանակում է մեկ պաշտոնյա, որին անվանում են ՀՄՆԿ-ի հետ Հիմնական կապող անձ: Հիմնական կապող անձինք էական դերակատարություն ունեն ՀՄՆԿ-ի գործունեությունում, հատկապես՝ կազմակերպության աշխատանքային ծրագրի նախապատրաստման և իրագործման ժամանակ: Նրանք ապահովում են ՀՄՆԿ-ի քարտուղարության և իրենց հարկային մարմինների միջև աշխատանքների համակարգումը, իրականացնում տեղեկատվության փոխանակման կարևոր գործառույթներ, ինչպես նաև օգնում են բացահայտել կազմակերպության անդամների ընդհանուր կարիքները: Առաջխաղաղացնելով ՀՄՆԿ-ի հետ կապերը իրենց հարկային մարմիններում՝ հիմնական կապող անձինք ապահովում են այդ մարմինների առավել բարձր ներկայացուցչությունը ՀՄՆԿ-ի զարգացման գործում, առավել ակտիվ մասնակցությունը աշխատաժողովներին և դասընթացներին: Հիմնական կապող անձինք (որպես կանոն՝ հարկային մարմինների միջազգային հարաբերությունների ստորաբաժանումների աշխատակիցներ) օգնում են, օրինակ, գտնել համապատասխան զեկուցողներ և փորձագետներ ՀՄՆԿ-ի միջոցառումների համար, ապահովել պատասխանները տեղեկատվության հարցումներին, մատակարարել նորություններ և հրապարակումներ ՀՄՆԿ-ին, տարածել ՀՄՆԿ-ի հրապարակումներն իրենց հարկային մարմիներում, ինչպես նաև աջակցում են ՀՄՆԿ քարտուղարությանը սեփական երկրներում ՀՄՆԿ-ի միջոցառումները կազմակերպելու ժամանակ:
ՀՄՆԿ քարտուղարություն
ՀՄՆԿ-ի քարտուղարությունը՝ ՀՄՆԿ-ի գլխամասային ստորաբաժանումն է, որը տեղակայված է ք.Բուդապեշտում (Հունգարիա): Քարտուղարությունը պատասխանատվություն է կրում կազմակերպության առօրյա կառավարման համար և իրականացնում կազմակերպության ընթացիկ տեխնիկական ու վարչական աշխատանքները: Տեխնիկական աշխատանքները վերաբերվում են կազմակերպության աշխատանքային ծրագրին (մասնագիտական հարցեր), իսկ վարչական աշխատանքները՝ կազմակերպության ներքին կառավարմանը (կանոնադրական հարցեր):
Քարտուղարությունը գլխավորվում է Գործադիր քարտուղարի կողմից, որին եռամյա ժամկետով ընտրում է Ընդհանուր համաժողովը: Գործադիր քարտուղարն իրագործում է Քարտուղարության աշխատակիցների նկատմամբ գործատուի իրավունքները, պատասխանատու է քարտուղարության աշխատանքների ընթացիկ ղեկավարման համար: Նա կանոնավոր հաշվետվություններ է ներկայացնում ՀՄՆԿ-ի նախագահին և Գործադիր խորհրդին:
Քարտուղարությունը բաղկացած է Գործադիր քարտուղարից և միջազգային ու տեղական անձնակազմերից: Միջազգային անձնակազմ են համարվում 4 հարկային տեխնիկական փորձագետները, իսկ տեղական անձնակազմը ներառում է ֆինանսական ու գործերի կառավարման ղեկավարին, ֆինանսական ու վարչական հարցերով մասնագետին, հանրային կապերի ու հրապարակումների գծով մասնագետին, վեբի ու տվյալների բազաների գծով մասնագետին, տեխնիկական աշխատանքների ծրագրի մասնագետին և գրասենյակային օգնականին:
ՀՄՆԿ գործունեության իրավական հիմք
Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության կանոնադրություն https://www.iota-tax.org/charter
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաշխարհային մաքսային կազմակերպության պատմությունն սկիզբ է առնում 1947թ-ից, երբ Եվրոպական տնտեսական համագործակցության 13-րդ հանձնաժողովում համաձայնություն տրվեց ստեղծել ուսումնասիրության խումբ: Վերջինիս խնդիրն էր ուսումնասիրել Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի սկզբունքների վրա հիմնված մեկ կամ մի քանի ներեվրոպական մաքսային միությունների ստեղծման հնարավորությունը: 1948-ին ուսումնասիրության խումբն ստեղծեց երկու հանձնաժողով` տնտեսական և մաքսային: Տնտեսական հանձնաժողովի իրավահաջորդը դարձավ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունը, իսկ մաքսային հանձնաժողովը վերածվեց Մաքսային համագործակցության խորհրդի (Customs Co-operation Council - CCC):
1953թ. հունվարի 26-ին Բրյուսելում Մաքսային համագործակցության խորհրդի անդրանիկ նիստին մասնակցում էր եվրոպական 17 երկրի ներկայացուցիչ: Խորհրդին անդամակցող երկրների ցանկը տարիների ընթացքում ընդլայնվել է, 1994թ. Խորհուրդը վերանվանվեց Համաշխարհային մաքսային կազմակերպություն` ընդգծելու գլոբալ միջկառավարական ինստիտուտի իր կարգավիճակը:
Համաշխարհային մաքսային կազմակերպությունն այժմ 171 երկրի մաքսային ծառայությունների միավորում է, որը գործում է բոլոր մայրցամաքներում` ներկայացնելով տնտեսական զարգացման բոլոր մակարդակները: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը Բրյուսելում Է: Այսօր Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամները պատասխանատու են միջազգային առևտրի գրեթե ամբողջ գործընթացի համար: 2006թ. Համաշխարհային մաքսային կազմակերպությունը ստեղծել է «Կոլումբոսի» ծրագիրը. մաքսային պատմության մեջ ամենամեծ կառույցը, որը նպատակ ունի աջակցել սահմանված չափանիշների կիրառմանը` ի նպաստ անվտանգ ու պարզեցված գլոբալ առևտրի: ՀՄԿ 174 անդամ պետություններից 100-ից ավելի պետությունների մաքսային ծառայություններ հանդիսանում են Կոլումբոս ծրագրի շահառուներ:
2006թ. ուժի մեջ է մտել նաև Կիոտոյի վերանայված կոնվենցիան` մաքսային գործընթացների պարզեցման ու ներդաշնակության վերաբերյալ: 2007թ. հունվարի 1-ին ուժի մեջ է մտել Ներդաշնակ համակարգի 2007թ. տարբերակը:
Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է ՀՄԿ-ին 1992 թվականից: ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայությունը միջազգային մաքսային կազմակերպությունների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության դիրքորոշում ունի իր կազմակերպումից ի վեր` 2001-ից: 2003թ. ՀՄԿ գլխավոր քարտուղարի ընտրության նիստում Հայաստանի Մաքսային պետական կոմիտեն դարձել է կազմակերպության կարևոր մարմիններից մեկի` Մաքսային քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ` Եվրոպայի տարածաշրջանից: Դա մեր երկրին ընձեռում է համաշխարհային մաքսային քաղաքականության ձևավորման գործընթացներին ակտիվ մասնակցության հնարավորություն: Հայաստանից բացի, այդ հեղինակավոր հանձնաժողովի կազմում ԱՊՀ տարածաշրջանից ընդգրկվել է միայն Ռուսաստանի Դաշնությունը:
ՀՄԿ-ն ներկայումս ղեկավարում է գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան, որն այս պաշտոնն ստանձնել է 2009 թվականի հունվարի 1-ից /ընտրվել է 5 տարի ժամկետով/: Իր ծրագրում կառույցի նոր ղեկավարը առաջնային է համարել անդամ պետությունների հետ ակտիվ համագործակցությունը: Կունիո Միկուրիայի համոզմամբ` ՀՄԿ կառավարման մարմիններում անդամ երկրների մասնակցությունը բավարար մակարդակի չէ, և կազմակերպության ներուժը հնարավորինս հզորացնելու համար գլխավոր քարտուղարը անհրաժեշտ է համարում անդամ պետություններին ավելի ակտիվորեն ներգրավել որոշումներ կայացնելու գործում: Այդ դեպքում, Միկուրիայի դիտարկմամբ, Մաքսային կոմիտեներին միավորող համաշխարհային այս կառույցի գործունեության արդյունավետությունն առավել ակնհայտ կլինի:
ՀՄԿ-ն իր անդամներին առաջարկում է Կոնվենցիաների և այլ միջազգային գործիքների լայն շրջանակ: Միայն ՀՄԿ անդամ-պետությունները կարող են օգտվել տեխնիկական աջակցության ստացման առավելություններից, ինչպես նաև ՀՄԿ քարտուղարության կողմից կազմակերպվող ուսումնական ծրագրերից: ՀՄԿ-ի կարոր խնդիրներից է մաքսային ծառայությունների միջև համաձայնագրերի համակարգի ստեղծումը` ապրանքային հոսքերի անխափան ընթացքն ապահովելու նպատակով: Համաձայնագրերի այդպիսի համակարգը հնարավորություն է տալիս ապահովելու ճշգրիտ տեղեկատվության ժամանակին փոխանակումը, ինչը նպաստում է մաքսային ծառայությունների կողմից ռիսկերի կառավարման ավելի արդյունավետ իրականացմանը: Դա ոչ միայն ընդլայնում է մաքսային ծառայությունների հնարավորությունները բարձր ռիսկայնության առաքումների բացահայտման առումով, այլ նաև թույլ է տալիս ուժեղացնել վերահսկողությունը մատակարարումների միջազգային շղթային նկատմամբ ավելի օպտիմալ ու արդյունավետ բաշխելու մաքսային ռեսուրսները:
ՀՀ մաքսային ծառայությունը 2005 թվականի նոյեմբերի 28-ին ստորագրել է Համաշխարհային առտրի անվտանգության պարզեցման շրջանակային ստանդարտների ներդրման պատրաստակամության մասին դեկլարացիան:
Հայաստանում Կոլումբոս ծրագրի առաջին փուլը` դիագնոստիկ առաքելությունը իրականացվել է 2009 թվականի հունիսի 19-30-ը` ՀՄԿ երկու լիցենզավորված փորձագետների կողմից, որոնք 2 շաբաթվա ընթացքում ուսումնասիրել են ՀՀ մաքսային համակարգը, այցելել են մաքսատներ մաքսային կետեր, հանդիպել են տնտեսվարող սուբյեկտների և մաքսային բրոքերների հետ: Դիագնոստիկ առաքելության արդյունքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
ՀՀ մաքսային ծառայության կողմից իրականացված գործողությունները բարձր են գնահատվել ՀՄԿ ղեկավարության կողմից, բարեփոխումների ընթացքին տրվել է «գերազանց» գնահատական: Հենց այդ բարեփոխումներն են հիմք հանդիսացել այն հանգամանքին, որ 2009 թվականին «Դուինգ բիզնես» ծրագրի շրջանակներում ՀՀ մաքսային ծառայությունը առաջ է անցել 34 կետով:
2010 թվականի աշնանը ՀՀ այց է կատարել ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, այնպես էլ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Համաշխարհային մաքսային կազմակերպության Կոլումբոս ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Երևանում կազմակերպված «Ռազմավարական պլանավորում» աշխատաժողովի ընթացքում կազմված գործողությունների ծրագիրը, ՀՀ մաքսային համակարգի ձեռք բերած հաջողություններն ու զարգացման հեռանկարները և այլն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը պարբերաբար մասնակցում է ՀՄԿ-ի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների և քննարկումների:
Միջազգային հարաբերություններում մաքսային ոլորտին առնչվող խնդիրները էլ ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության 08.04.2010թ. N355-Ա որոշմամբ Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում 3 տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ, որի օժանդակությամբ 2011 թվականին ակտիվացել են համագործակցության աշխատանքները մաքսային ոլորտին առնչվող միջազգային և ԵՄ կառույցների հետ:
Համաշխարհային մաքսային կազմակերպություն (ՀՄԿ) = World Customs Organization (WCO)
Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ)
Ուժի մեջ է 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանն անդամակցում է 2015թ հունվարի 2-ից:
Անդամակցող պետություններ՝
- Հայաստանի Հանրապետություն
- Բելառուսի Հանրապետություն
- Ղազախստանի Հանրապետություն
- Ղրղզստանի Հանրապետություն
- Ռուսաստանի Դաշնություն
Կայք՝ www.eaeunion.org
ԵՏՄ գործունեության մասին
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Ներկայումս ԵՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկրներ. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն Միության հիմնական նպատակներն են՝ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, Միության շրջանակներում ապրանքերի, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը, համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին ք.Մինսկում ստորագրվել է «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապության անդամակցության մասին» պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից:
2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետությունը միացել է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող թվով 28 այլ միջազգային պայմանագրերին:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին նոր պայմանագիրը ստորագրվել է 2016թ. դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն հանդիսանում է միջպետական պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները:
ԵՏՄ աշխատանքային մարմինները
Եվրասիական տնտեսական միության գործունեությունը համակարգող մշտական մարմինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է, որը հիմնադրվել է 2012 թվականի փետրվարի 2-ից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն են.
- ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրումը և բաշխումը,
- երրորդ երկրների նկատմամբ առևտրական ռեժիմների հաստատումը,
- արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրությունը,
- մակրոտնտեսական քաղաքականությունը,
- մրցակցային քաղաքականությունը,
- արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաները,
- էներգետիկ քաղաքականությունը,
- բնական մենաշնորհները,
- պետական և (կամ) մունիցիպալ գնումները,
- ծառայությունների փոխադարձ առևտուրը և ներդրումները,
- տրանսպորտը և փոխադրումները,
- արժութային քաղաքականությունը,
- մտավոր գործունեության արդյունքների և ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների անհատականացման միջոցների պահպանությունը և պաշտպանությունը,
- աշխատանքային միգրացիան,
- ֆինանսական շուկաները (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա),
- մաքսա-սակագնային և ոչ սակագնային կարգավորումը,
- մաքսային վարչարարությունը,
- տեղեկատվայնացումը,
- տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները,
- և այլն:
Հանձնաժողովի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ բոլոր որոշումներն ընդունվում են կոլեգիալ սկզբունքով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան բաղկացած է 10 անդամից (յուրաքանչյուր մասնակից երկրից Հանձնաժողովի Կոլեգիայի 2-ական անդամ (նախարար), որոնցից մեկը Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահն է:
Կոլեգիայի նախագահը և Կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ պետությունների ղեկավարների մակարդակով, լիազորությունների երկարաձգման հնարավորությամբ: Կոլեգիան որոշումներ է ընդունում քվեարկության միջոցով:
Տվյալ պահին ԵՏՀ-ի կառուցվածքում գործում են 23 վարչություններ: Դրանց կից ստեղծվել են 20 խորհրդատվական կոմիտեներ՝ ԵՏՀ Կոլեգիայի համար առաջարկություններ մշակելու և պետական իշխանության ազգային մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
Կոմիտեների նախագահները Կոլեգիայի անդամներն են (նախարարները)՝ ըստ իրենց գործունեության ուղղությունների:
ԵՏՄ գործունեության իրավական հիմքը
2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիր: Տես՝ http://www.eaeunion.org/files/history/2014/2014_2.pdf
Եվրոպական միություն
Հայաստանի Հանրապետության Եվրոպական Միության հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական, կարգավորվում են 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության Համագործակցության մասին Համաձայնագրով (ԳՀՀ ):
Եվրոպական հարևանության քաղաքականություն
2004թ. հունիսին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանն ընդգրկվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: 2009 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատվել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ծրագիրը: Ծրագրով նախատեսված մաքսային համակարգին վերաբերող միջոցառումները թվով 4 են եղել, որոնք ամբողջովին կատարվել են:
Եվրոպական հարևանության քաղաքականություն (ԵՀՔ) = European Neighbourhood Policy (ENP)
Սահմանների համալիր կառավարում
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը դեռս 2009 թվականից ակտիվորեն ներգրավված է ինչպես Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման, այնպես էլ ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում սահմանների համալիր կառավարման ծրագրերում: Ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը իրականացնում է բարեփոխումներ, որոնք համահունչ են Եվրոպական զարգացած երկրներում արդեն իսկ կիրառվող սահմանների համալիր կառավարման սկզբունքներին, մասնավորապես նախատեսվում է սահմանների համալիր կառավարման առանձնահատկությունները հաշվի առնելով` ամբողջովին վերակառուցել և ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ ապահովել հայ-վրացական պետական սահմանի անցման 3 կետերը: Այդ նպատակով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հայտարարվել էր միջազգային մրցույթ` «Բագրատաշեն», «Բավրա» «Գոգավան» սահմանային անցման կետերի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Հայ-վրացական 3 սահմանային անցակետերի վերակառուցման նպատակով 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Միացյալ ազգերի զարգացման ծրագրի կողմից հայտարարվել է ՀՀ «Բագրատաշեն», «Բավրա» «Գոգավան» սահմանային անցակետերի նախագծման շինարարության նախաորակավորման հրավերի միջազգային մրցույթ: Բացի այդ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են ծրագրի շրջանակներում իրականացվող տարբեր ազգային և տարածաշրջանային դասընթացների, աշխատաժողովների, քննարկումների, որոնց նպատակն է էլ ավելի արդյունավետ կազմակերպել և ներդնել սահմանների համալիր կառավարման սկզբունքները ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային համակարգում: Ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումները արտացոլված են նաև ՀՀ Կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի թիվ 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրում, որի նպատակն է պետական սահմանի համալիր կառավարման սկզբունքներին համահունչ բարեփոխումներ իրականացնել օրենսդրական, ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման, մաքսային ընթացակարգերի պարզեցման, անձնակազմի պատրաստման և վերապատրաստման, կապի և տեղեկատվության փոխանակման, ենթակառուցվածքների ու սարքավորումների ստեղծման ուղղություններով ինչպես միջգերատեսչական, այնպես էլ ներգերատեսչական մակարդակներում:
Բացի այդ, 2011 թվականի մայիսի 18-ին ՀՀ Նախագահի ՆԿ-92-Ն կարգադրությամբ հաստատվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային համակարգի բարեփոխումների 2011-2013 թվականների ծրագիրը: Ծրագիրն իր մեջ պարունակում է առանձին բաժին, որն ուղղված է պետական սահմանի համալիր կառավարման համակարգի ներդրմանը:
Սահմանների համալի կառավարում (ՍՀԿ) = Integrated Border Management (IBM)
Թվինինգ ծրագիր
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը միշտ էլ կարևորել է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներն ինչպես օրենսդրական, այնպես էլ կիրառական ոլորտներում: Այդ ուղղությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումները Եվրոպական զարգացած երկրներում կիրառվող լավագույն մեթոդներին և սկզբունքներին համահունչ իրականացնելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը դեռս 2009 թվականին սահմանված ընթացակարգով դիմել է Եվրոպական Միության` Թվինինգ ծրագրի հայտ ներկայացնելով: Արդյունքում ՀՀ ԿԱ ՊԵԿի կողմից ներկայացված հայտը ընդունվել է և հավանության արժանացել: Թվինինգ ծրագրի վերնագիրն է «Աջակցություն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացնելու գործում»: Թվինինգ ծրագիրն իրականացնելու համար հայտեր էին ներկայացվել.
- Դանիայի և Էստոնիայի մաքսային ծառայություններից` համատեղ,
- Լիտվայի և Ֆինլանդիայի մաքսային ծառայություններից` համատեղ,
- Իտալիայի մաքսային ծառայությունից:
Ուսումնասիրության գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել Լիտվայի և Ֆինլանդիայի համատեղ հայտը: 2011 թվականի ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը գործուղվել է ք.Հելսինկի և ք.Վիլնյուս` ՊԵԿ-ում մեկնարկելիք Թվինինգ ծրագրի նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ Լիտվայի մաքսային ծառայությունների պաշտոնատար անձանց հետ, որի արդյունքում վերջնականացվել է Թվինինգ խորհրդատուի գործունեության պայմանագիրը: Այնուհետ համապատասխան հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում Թվինինգ խորհրդատուի գործունեության պայմանագրի վերջնականացման նպատակով, որից հետո 2011 թվականի նոյեմբերի 30-ին վերոնշյալ պայմանագիրը ներկայացվել է Եվրոպական պատվիրակության երևանյան գրասենյակ` հաստատման նպատակով: Ներկայումս Թվինինգ պայմանագիրը գտնվում է հաստատման փուլում: Թվինինգ ծրագիրը կմեկնարկի 2012 թվականին:
Եվրոպական Միության Խորհրդատվական Խումբ
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը ակտիվ համագործակցում է նաև ՀՀ-ում Եվրոպական Միության Խորհրդատվական Խմբի հետ: Համագործակցության աշխատանքների նպատակն է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքում, առաջարկներ, առաջացող խնդիրներին լավագույն լուծումներ և խորհրդատվություններ ստանալ ԵՄ ԽԽ-ից: Այդ նպատակով ԵՄ ԽԽ մաքսային հարցերով փորձագետի հետ աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, փորձագետին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հատկացվել է համապատասխան գրասենյակ` խորհրդատվական աշխատանքներն էլ ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Եվրոպական Միության Խորհրդատվական Խումբ (ԵՄԽԽ) = Europian Union Advisery Group (EUAG)
Արտոնությունների ընդհանուր համակարգ զարգացած երկրների կողմից
Արտոնությունների ընդհանուր համակարգը (ԱԸՀ) կամ, ինչպես ասում են անգլերեն՝ Generalized System of Preferences (GSP), մաքսային արտոնությունների համակարգ է, որոնք երկիրը միակողմանիորեն տրամադրում է զարգացող երկրներում ծագած արտադրանքներին: Մաքսի դրույքաչափերը իջեցվում են կամ դարձվում զրոյական:
ԱԸՀ–ին սկիզբ է դրվել 1968թ. ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի շրջանակում` զարգացող երկրներին աջակցելու նպատակով: Հայաստանին ԱԸՀ-ով արտոնություններ են տրամադրում մասնավորապես ԱՄՆ-ն, ճապոնիան և Եվրամիությունը։
Եվրամիության ԱԸ համակարգը ներառում է արտոնությունների երեք առանձին կարգեր.
- սովորական` GSP,
- հատուկ` GSP+ (կայուն զարգացումն ու բարեխիղճ կառավարումը խրախուսող հատուկ պայմաններով),
- ամեն ինչ բացի զենք-զինամթերքից:
Եվրամիության «GSP+»-ը հատուկ կարգ է, որը կոչված է խրախուսելու կայուն զարգացումն ու բարեխիղճ կառավարումը և այդ նպատակով ավելի լայն արտոնություններ է տրամադրում: Մասնավորապես, շատ ավելի մեծ թվով (մի քանի հազար տեսակ) լրացուցիչ ապրանքներ ազատվում են մաքսերի կիրառումից: Սովորական GSP-ով կան վերապահումներ այսպես կոչված զգայուն ապրանքների նկատմամբ, և մաքսերն էլ համեմատած «GSP+»-ի հետ ավելի քիչ են նվազեցվում։
2009-2011 թթ. Հայաստանն ընդգրկվել է GSP+ -ի տակ ընկնող երկրների ցանկ (համաձայն ԵՄ-ի հանձնաժողովի` 2008 թ.-ի դեկտեմբերի 8-ի որոշման):
GSP+-ի տակ ընկնում են այն երկրները, որոնք.
- վավերացրել ու կիրարկում են մի շարք միջազգային կոնվենցիաներ,
- ընդունում կամ թույլատրում են այդ կոնվենցիաների կիրարկման պարբերական դիտանցումներ ու վերանայում,
- դիտարկվում են որպես խոցելի երկիր:
Որպես խոցելի դիտարկվում է այն երկիրը.
- որը երեք հաջորդական անընդմեջ տարիների Համաշխարհային դրամատան կողմից չի համարվում բարձր եկամուտով երկիր,
- որտեղից դեպի ԵՄ` GSP-ի տակ ընկնող հինգ ամենամեծ բաժինների ներմուծումը մեծ է GSP-ի տակ ընկնող ամբողջ ներմուծման 75 տոկոսից (արժեքով)
- որտեղից դեպի ԵՄ` GSP-ի տակ ընկնող ներմուծումը փոքր է, քան ԵՄ GSP ապրանքների ամբողջ ներմուծման 1 տոկոսը:
Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագիր Եվրամիության հետ
Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանը և Եվրամիությունը պայմանավորվածություններ ունեն խորացնելու և ընդլայնելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները:
Ներկայումս Հայաստան-Եվրամիություն առևտրա–տնտեսական հարաբերությունների զարգացման օրակարգում է ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի (ԱԱԽՀՀ) բանակցությունների անցկացման հարցը։
ԱԱԽՀՀ-ն ազատ առևտրի համաձայնագրերի նոր տեսակ է, որի շրջանակը շատ ավելի լայն է, քան ազատ առևտրի ավանդական համաձայնագրի շրջանակը։ ԱԱԽՀՀ–ն նպատակ ունի նպաստելու ոչ միայն ապրանքների առևտրի, ծառայությունների ու ներդրումների ազատականացմանը, այլ նաև համագործակցությանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերն ու ստանդարտները, սանիտարական և բուսասանիտարական պաշտպանության միջոցները, մտավոր սեփականության պաշտպանությունը, պետական գնումները, էներգետիկան, մրցակցությունը, մաքսային դաշտը: Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրերով նախատեսվում է նաև առևտրին առնչվող օրենսդրության համապատասխանեցում Եվրամիության համապատասխան օրենսդրության հետ։
Ազատ առևտրի խորը և համապարփակ համաձայնագրի (ԱԱԽՀՀ) = Deep and Comprehensive Free Trade Agreement (DCFTA)
ԵԱՏՄ ՄԾ միավորված կոլեգիա
ՄԾՄԿ գործունեության մասին
«Եվրասիական տնտեսական համայնքի հիմնադրման մասին» 2000 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրի և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրերի հիման վրա Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև 2011 թվականի հունիսի 22-ին Մոսկվայում ստորագրվել է «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» պայմանագիրը:
Միավորված կոլեգիայի հիմնական խնդիրներն են՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների մաքսային ծառայությունների գործունեության համակարգումը, մաքսային ծառայությունների իրավասությանը վերաբերող մասով մաքսային գործին առնչվող հարցերի՝ ԵՏՄ միասնական իրավական բազայի ձևավորման գործում մասնակցությունը, ԵՏՄ մաքսային օրենսդրության միատեսակ կիրառման ապահովումը, ԵՏՄ միասնական մաքսային տարածքում ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության միասնականացված կարգի ապահովումը, ինչպես նաև ԵՏՄ մաքսային տարածքում միասնական մաքսային քաղաքականության իրականացումը:
ՄԾՄԿ գործունեության կազմակերպում
ՄԾՄԿ-ն գլխավորում է նախագահը, որը Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվում է Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներից: Միավորված կոլեգիայի նախագահն ունի տեղակալներ, որոնք Միավորված կոլեգիայի անդամների կողմից ընտրվում են ըստ ԵՏՄ անդամ պետությունների թվի` բացառությամբ նախագահի ներկայացրած Կողմից ընտրվող տեղակալի:
Միավորված կոլեգիայի որոշումները ստորագրվում են Կոլեգիայի նախագահի և անդամ պետությունների մյուս մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից: Միավորված կոլեգիայի որոշումները դրանց ընդունումից հետո յոթնօրյա ժամկետում հրապարակվում են անդամ պետությունների մաքսային մարմինների ղեկավարների կողմից՝ արձակվող հրամաններով կատարման համար:
Միավորված կոլեգիային կից գործում են մի շարք աշխատանքային խմբեր, մասնավորապես՝
- Ապրանքների դասակարգման հարցերով,
- Մտավոր սեփականության հարցերով,
- Մաքսային օրենսդրության խախտումների ոլորտում ԵՏՄ անդամ պետությունների քրեական և վարչական իրավախախտումների մասով օրենսդրության կիրառման հարցերով,
- մաքսային գործերով փորձաքննության ու փորձագիտական հետազոտությունների հարցերով,
- ԵՏՄ անդամ պետությունների մաքսային մարմիններում ռիսկերի կառավարման համակարգի զարգացման հարցերով,
- Ապրանքների հետբացթողումային մաքսային հսկողության զարգացման և կիրառման մասին,
- Մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային և այլ վճարների տնօրինման կարգի կատարելագործման և դրանց ապահովման կիրառման հարցերով,
- Ինտերնետ առևտրի հարցերով:
Միավորված կոլեգիայի հերթական 24-րդ նիստի անցկացումը նախատեսված է 2017 թվականի սեպտեմբերին Երևանում:
ՄԾՄԿ գործունեության իրավական հիմքը
2011 թ. հունիսի 22-ի «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» պայմանագիր http://www.eurasiancommission.org/docs/Download.aspx?IsDlg=0&ID=3077&print=1
ԱՊՀ ՄԾ ղեկավարների խորհուրդ
Հիմնադրվել է 1993թ. սեպտեմբերի 24-ին:
Անդամակցող պետություններ՝
- Հայաստանի Հանրապետություն
- Ադրբեջանի Հանրապետություն
- Բելառուսի Հանրապետություն
- Թուրքմենստան
- Ղազախստանի Հանրապետություն
- Ղրղզստանի Հանրապետություն
- Մոլդովայի Հանրապետություն
- Ռուսաստանի Դաշնություն
- Տաջիկստանի Հանրապետություն
- Ուզբեկստանի Հանրապետություն
- Ուկրաինա
Խորհրդի անդամներ՝
Տես
http://www.e-cis.info/page.php?id=2534
Կայք՝
http://www.e-cis.info/index.php?id=333
ԱՊՀ ՄԾՂԽ գործունեության մասին
ԱՊՀ ՄԾՂԽ գործունեության հիմնական ուղղություններն են.
- մաքսային օրենսդրությունների մերձեցում և ներդաշնակեցում, սակագնային և ոչ սակագնային կառավարման (կարգավորման) արդյունավետ կառուցակարգերի ձևավորում
- արտաքին առևտրում շրջանառվող ապրանքների մաքսային հսկողության և ձևակերպման նպատակով մաքսային կանոնների և ընթացակարգերի, ինչպես նաև փաստաթղթերի ձևերի միասնականացման ուղղությամբ առաջարկությունների մշակում
- մաքսային քաղաքականության հիմնահարցերի շուրջ ԱՊՀ անդամ պետությունների մաքսային և այլ շահագրգիռ պետական ծառայությունների գործնական համագործակցության համակարգում
- արտաքին առևտրի մաքսային վիճակագրության տվյալների փոխանակման կազմակերպում
- ԱՊՀ անդամ պետությունների մաքսային մարմիններին տեխնիկական միջոցներով ապահովման նպատակով ռազմավարական ծրագրերի մշակում
- ռազմավարական ծրագրերի բաղադրիչ հանդիսացող ժամանակակից տեխնոլոգիաների մշակման, արտադրման և ներդրման համար թիրախային ծրագրերի նախապատրաստում
- մաքսային սահմանների կարգաբերման հարցերում մաքսային մարմինների համագործակցության համակարգում
ԱՊՀ ՄԾՂԽ աշխատանքային մարմինը
ԱՊՀ ՄԾՂԽ-ի աշխատակազմի գործառույթներն իրականացնում է Խորհրդի նախագահի կողմից գլխավորած մաքսային մարմինը՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ միասին:
Քարտուղարության հասցեն՝
ք. Մոսկվա, Նովոզավոդսկայա փող., շ.11/5,
հեռ.: 449-76-05; 449-70-72; 449-79-52;
ֆաքս 449-78-64; 449-76-47:
ԱՊՀ ՄԾՂԽ-ի նիստերի և աշխատանքների ֆինանսական ծախսերն իրականացվում են նստավայր պետության մաքսային մարմնի միջոցների հաշվին:
ԱՊՀ ՄԾՂԽ գործունեության իրավական հիմքը
ԱՊՀ ՄԾՂԽ-ի հիմնադրվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ՝ 1993թ. սեպտեմբերի 24-ին՝ նպատակ ունենալով ապահովել «Տնտեսական խորհրդի ստեղծման մասին» համաձայնագրի կիրառումը:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ 1993թ. դեկտեմբերի 23-ին հաստատվել է Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի Կանոնակարգը:
Միջպետական տնտեսական կոմիտեի նախագահության 1996թ. հուլիսի 26-ի որոշմամբ ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործող Կանոնակարգում կատարվել են փոփոխություններ և լրացումներ:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2002թ. մայիսի 30-ի որոշմամբ հաստատվել է Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նոր Կանոնակարգը:
ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2008թ. մայիսի 23-ի որոշմամբ Միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի կանոնակարգում կատարվել են փոփոխություններ:
«Ռիլո-Մոսկվա» ՏՀ
ԱՊՀ անդամ-երկրների մասով Համաշխարհային մաքսային կազմակերպության իրավապահ աշխատանքների «RILO-Մոսկվա» տարածաշրջանային կապի հանգույցը (այսուհետ – «RILO-Մոսկվա») ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների Խորհրդի կողմից ստեղծված տարածաշրջանային հանգույց է, որը կազմակերպում և համակարգում է «RILO-Մոսկվա»-ի անդամ-երկրների մաքսային ծառայությունների միջև փոխգործակցությունը իրավապահ տեղեկատվության հավաքման, վերլուծության և փոխանակման, ինչպես նաև միջազգային ծրագրերի ու հատուկ մաքսային միջոցառումների նախապատրաստման և իրականացման գործում: Եվրոպական տարածաշրջանում այն հանդես է գալիս Համաշխարհային մաքսային կազմակերպության (այսուհետ – ՀՄԿ) դասակարգմամբ:
«RILO-Մոսկվա»-ն ՀՄԿ թվով 11 իրավապահ աշխատանքների տարածաշրջանային կապի հանգույցների համաշխարհային ցանցի անբաժանելի մասն է: Համաձայն «RILO-Մոսկվա»-ի գործառույթների և ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների Խորհրդի 13.09.2001թ. № 7/32 Որոշման այն գործում է ք.Մոսկվայում:
«RILO-Մոսկվա»-ի աշխատանքների արդյունավետության ապահովումը ներառված է ԱՊՀ մի շարք միջպետական ծրագրերում. Տնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ-երկրների արդյունավետ փոխգործակցությանն ուղղված կարևորագույն միջոցառումների իրականացման 2011-2014թթ. ծրագիր, 2011-2014թթ. ընթացում հանցագործությունների դեմ պայքարում համատեղ միջոցառումների անցկացման միջպետական ծրագիր, Թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի 2011-2014թթ. Ծրագիր:
«RILO-Մոսկվա»-ի գործունեության ապահովումը, համաձայն 2002թ-ին ՀՄԿ-ի հետ ստորագրված համաձայնագրերի, ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների միջազգային պարտավորություն է: Այսօր դրա կազմում են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ազգային կապի հանգույցները:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով Հայաստանյան ազգային կապի հանգույցի ղեկավար նշանակված է Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության մաքսային տեսուչ, Ռուսական մաքսային ակադեմիայի ծշրջանավարտ Մուշեղ Մանվելյանը: