20 հունիսի 2023
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ ԵՎ լիազոր դեսպանին
Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջԵՎ ձԵՎավորված արդյունավետ գործընկերությունը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ: 

Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ գործընկերության բարձր մակարդակը: Հատկապես կարևորել են մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն էլ ավելի կխորանա և կնպաստի հայ-իրանական փոխհարաբերությունների հետագա զարգացմանը: Հանդիպման ընթացքում ամրագրվել են երկու երկրների միջև առկա օրակարգային հարցերը և կարևորվել հանձնառությունը՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ։

ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և Պետական եկամուտների կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերություններն ու համատեղ ջանքերը` միտված հայ-իրանական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: