29 մայիսի 2015
Հայաստանն ու Շվեդիան բանակցում են կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի շուրջ
Պայմանագիրը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը
Պայմանագիրը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը
 
Մայիսի 26-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի և Շվեդիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական պայմանագրի կնքումը նախապատրաստելու նպատակով: Պայմանագիրը նպատակ ունի երկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջեւ, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակության բնագավառում: Պայմանագրի  կնքումը հնարավորություն կընձեռի աջակցել Հայաստանի և Շվեդիայի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: Հայկական կողմից բանակցություններին մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը: