12 հունիսի 2015
Կոպենհագենում Հայաստանի ԵՎ Դանիայի ներկայացուցիչները բանակցում են կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի շուրջ
2015թ. հունիսի 9-12-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի ԵՎ Դանիայի միջԵՎ
2015թ. հունիսի 9-12-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի և Դանիայի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջպետական պայմանագրի կնքումը նախապատրաստելու նպատակով: Հայկական կողմը բանակցություններին ներկայացնում էին ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության, գնահատման և կարգապահական ծրագրերի վարչության պետ Արման Պողոսյանը և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Սուրեն Ադամյանը:

Պայմանագրի կնքումը հնարավորություն կընձեռի աջակցել Հայաստանի և Դանիայի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, նպաստել տնտեսական կապերի զարգացմանը: