Հայ
Eng
Рус
080 001 008
+(374)60 844 444
COVID-19
ՀՀ ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ առաքելություն
ՀՀ ՊԵԿ պատմություն
ՀՀ ՊԵԿ կանոնադրություն
Կադրերի ռեզերվ
Հայտարարություններ
Աշխատատեղեր
Դիմորդ
Տեղեկատվություն
Ծրագրեր ԵՎ գործունեության հաշվետվություններ
ՀՀ ՊԵԿ բարեփոխումների ծրագրեր
Բյուջե ԵՎ հաշվետվություններ
Վիճակագրություն
Հարկային վիճակագրություն
Մաքսային վիճակագրություն
Հրապարակումներ
ՀՀ ՊԵԿ տարեկան հաշվետվություն
Հարկային ԵՎ մաքսային համառոտագիր
Այլ հրապարակումներ
Տեղեկատվության ազատություն
Տեղեկատվության ազատության ապահովում
Տեղեկատվություն տրամադրելու կարգ
Անձնական տվյալների մշակման ուղեցույց
Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու
Հարցումների ԵՎ դիմումների վիճակագրություն
Հեռախոսազանգերի կենտրոն-բաժին
Դիմումների, բողոքների ԵՎ հարցումների վերաբերյալ հաշվետվություն
Գաղտնազերծված փաստաթղթեր
Օգտակար տեղեկություններ
Հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտ
Օգտակար հղումներ
ՀՀ ՊԵԿ քաղաքացիական ծառայության պաշտոններ
Միջազգային հարաբերություններ
Միջազգային նորություններ
Միջազգային համագործակցություն
Երկկողմ համագործակցություն
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Միջազգային պայմանագրեր
Միջազգային հարկային պայմանագրեր
Միջազգային մաքսային պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա հարկային ԵՎ մաքսային մարմինների կայքեր
Էլեկտրոնային ծառայություններ
Հարկային էլեկտրոնային ծառայություններ
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ
Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտների կողմից ԱԱՀ-ի վճարման համակարգ
Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի ԵՎ գրքերի դուրս գրման համակարգ
Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ
ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ
Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ
Հարկային օրացույց
Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ
Դրոշմապիտակների վերագրման էլեկտրոնային համակարգ
Դրոշմավորված ապրանքների նույնականացման համակարգ
Էլեկտրոնային փոստային առաքման համակարգ
Մաքսային էլեկտրոնային ծառայություններ
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ (2020թ-ից գործող դրույքաչափերով)
Ներքին տարանցման փնտրման համակարգ
ԵԱՏՄ տարանցման փնտրման համակարգ
Առցանց նամակագրության համակարգ
Տեղեկատվական տվյալների անվտանգության, գաղտնիության ԵՎ պահպանման ապահովում
Լրատվական բաժին
Նորություններ
Տեսադարան
Ֆոտոդարան
COVID-19
Կապ լրատվական բաժնի հետ
Հետադարձ կապ
Դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Հեռախոսազանգերի կենտրոն
Քաղաքացիների ընդունելություն
Հետադարձ կապի պատասխանատուներ
Միջազգային հարաբերություններ
Միջազգային նորություններ
Միջազգային համագործակցություն
Երկկողմ համագործակցություն
Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ
Միջազգային պայմանագրեր
Միջազգային հարկային պայմանագրեր
Միջազգային մաքսային պայմանագրեր
Միջազգային պայմանագրերի կիրառում
Օտարերկրյա հարկային և մաքսային մարմինների կայքեր
Միջազգային նորություններ
26 ապրիլի 2012
Պաշտոնական այցով Հայաստանում է Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության պատվիրակությունը
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ԵՎ Լատվիայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության միջԵՎ ստորագրվել է տեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր
Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին մեկնարկած բարեփոխումները հետաքրքրություն են առաջացրել արտերկրում և համապատասխան միջազգային կառույցներում: Այդ նպատակով տարբեր երկրների հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար փոխադարձ այցելություններ են կազմակերպվում:
Ապրիլի 24-27-ը պաշտոնական այցով մեր երկրում է Լատվիայի պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն տիկին Նելիա Եզդակովայի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել երկու գերատեսչությունների հարկային և մաքսային ոլորտներում և փորձի փոխանակման ասպարեզում երկկողմանի համագործակցության հարցեր: Պաշտոնական այցի ընթացքում հյուրերը հանդիպումներ են ունեցել կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` հարկային եւ մաքսային ոլորտներում ապագա համագործակացության հնարավոր ուղղությունները: Լատվիայի պետական եկամուտների ծառայության պատվիրակությունը ծանոթացել է ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության և հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի գործունեությանը: Հյուրերն այցելել են նաև Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություններ, շրջել սպասարկման կենտրոններում, հետևել աշխատանքային գործընթացներին: Ի դեպ, լատվիացի հյուրերին` ի թիվս ներկայացրած մի շարք նորամուծությունների, հաճելիորեն զարմացրել է նաև տեղեկատվական և վճարային տերմինալների կիրառումը: Այնուհետև ՊԵԿ Ուսումնական կենտրոնի դահլիճներից մեկում հայ և լատվիացի գործընկերները քննարկել են հետագա անելիքները: Կողմերը եզրահանգել են, որ Հայաստանի և Լատվիայի պետական եկամուտների համակարգերը շատ ընդհանրություններ ունեն, մասնավորապես այն առումով, որ հանդիսանում են միավորված` հարկային, մաքսային և սոցիալական վճարների վարչարարության համար իրավասու գերատեսչություններ, իրականացնում են նույն գործառույթները, ունեն նմանատիպ նախադրյալներ և նույնանման տեսակետներ համակարգերի հետագա զարգացման վերաբերյալ:
Տիկին Եզդակովան, ներկայացնելով իր ղեկավարած կառույցը, որը գործում է 1993 թվականից, տեղեկացրել է Լատվիայի պետական եկամուտների ծառայության կողմից իրականացված բարեփոխումները` ճգնաժամանային և հետժգնաժամանային ժամանակահատվածներում, որպես հաջողության գրավականներից մեկը նշելով կառուցվածքային վերակազմակերպումը և կառավարման եռաստիճան համակարգից անցումը դեպի կենտրոնացված` մեկաստիճանական համակարգի, որտեղ տարածքային մակարդակով կազմակերպվում են միայն հարկ վճարողների սպասարկման ստորաբաժանումների աշխատանքները: Կարևորելով հարկ վճարողների որակյալ սպասարկման անհրաժեշտությունը, Լատվիայի պատվիրակության ղեկավարը նկատել է, որ Հայաստանում ևս այդ ուղղությամբ զգալի աշխատանք է արվել` ողջունելով հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառումը և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնումը: Ինչ վերաբերում է ճգնաժամի հաղթահարման խնդիրներին, ապա ըստ Նելիա Եզդակովայի, ձեռնարկված խիստ տնտեսման միջոցառումների շնորհիվ իրենց հաջողվել է խուսափել խոշոր ցնցումներից: Լատվիացի գործընկերներն ընտրել են հարկային դրույքաչափերի, մասնավորապես` ԱԱՀ-ի տոկոսադրույքի, բարձրացման ուղղությունը:
Հանդիպման ընթացքում միաժամանակ հարկային և մաքսային բարեփոխումների թեմաներով երկկողմանի շնորհանդեսներ են անցկացվել: Հայ մասնագետները լատվիացի գործընկերներին ներկայացրել են էլեկտրոնային կառավարման բնագավառում իրականացված բարեփոխումները, մասնավորապես` “Հարկ վճարողների սպասարկում”, “Հարկատու-3”, “Գործարարի անձնական գրասենյակ” ծրագրերը: Լատվիայի պատվիրակության անդամներին հետաքրքրել է մեր էլեկտրոնային կառավարման մոդելը: Կարևորելով փորձի փոխանակումը, տ-ն Եզդակովան ընդգծել է, որ թեպետ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը Լատվիայում մեկնարկել է դեռևս 1996-ից` հաշվի առնելով այդ ժամանակաշրջանի լավագույն միջազգային փորձը, այնուամենայնիվ իրենք հետաքրքրված են մի շարք լուծումների հարցում` ուսումնասիրել և ընդօրինակել հայաստանյան գործընկերների փորձը: Ընդհանուր առմամբ, հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում, ավարտվել հարց ու պատասխանով:
Հարկ է նշել, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցությունը երկար տարիների պատմություն ունի: 2002-ից արդեն իսկ գործում է “ՀՀ և Լատվիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին” կոնվենցիան, իսկ 2006-ից` “Մաքսային հարցերում փոխօգնության վերաբերյալ” համաձայնագիրը: Այս պաշտոնական այցի ընթացքում ևս մեկ փոխգործակցության հիմք դրվեց. ապրիլի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ և Լատվիայի Հանրապետության ՊԵԾ ղեկավարների կողմից ստորագրվեց “ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Լատվայի Հանրապետության պետական եկամուտների ծառայության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ” համաձայնագիրը: Եվրոպական Միության անդամ հանդիսացող Լատվիայի պետական եկամուտների ծառայության հետ փորձի և տեղեկատվության փոխանակության ընդլայնումը օգտակար կլինի Հայաստանի հարկային և մաքսային մարմինների համար` օրենսդրության և վարչարարության կատարելագործման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից: Համաձայնագրի ստորագրումը մեծ դեր կունենա նաև հարկերից խուսափելու դեմ պայքարում` երկու երկրների հարկային և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակության խորացման շնորհիվ:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայանագիրը ևս մեկ քայլ է Եվրամիության անդամ երկրների հետ մեր հետագա հարաբերությունների զարգացման ուղղությամբ, մասնավորապես միջգերատեսչական համագործակցության առումով. “Լատվիան հաստատել է ստվերային տնտեսության դեմ պայքարի ծրագիրը և մենք ցանկություն հայտնեցինք համագործակցել նաև այդ բնագավառում: Բացի այդ, մեզ շատ հետաքրքրեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես էլետրոնային դարանների, արխիվների վարման իրենց փորձը: Մեր մասնագետների ուսուցման, փոխայցելությունների շուրջ ևս պայմանավորվածություն է ձեռք բերվել”:
Լատվիայի պետական եկամուտների ծառայության գլխավոր տնօրեն Նելիա Եզդակովայի խոսքերով, ստորագրված համաձայանգիրը նշանակալի իրադարձություն է երկու գերատեսչությունների համար. “Սա շատ կարևոր համաձայանգիր է, փորձի փոխանակումն օգտակար կլինի երկու գերատեսչությունների համար: Վստահ եմ, որ մեր այցելության ընթացքում սկիզբ դրված սերտ փոխգործացկությունը կշարունակվի և մեր հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի”:
Լատվիայի պետական եկամուտների ծառայության պատվիրակությունն այցելել է “Ծիծեռնակաբերդ” հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: “Մենք կիսում ենք ձեր վիշտը, սգում ենք ձեզ հետ միասին”,-ասել է Նելիա Եզդակովան:
Ի դեպ, Հայաստանում գտնվելու ընթացքում տիկին Ն.Եզդակովային ընդունել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: