14 հուլիսի 2012
Գործակցության ընդլայնում Հայաստանի ԵՎ Լեռնային Ղարաբաղի հարկային մարմինների միջԵՎ
ՀՀ ԿԱ ՊԵԿ ԵՎ ԼՂՀ ԿԱ ՀՊԾ ղեկավարները Ստեփանակերտում ստորագրել են 2012-14թ.թ. համագործակցության միջոցառումների ծրագիր
ՀՀ ԿԱ ՊԵԿ և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ ղեկավարները Ստեփանակերտում  ստորագրել են 2012-14թ.թ. համագործակցության միջոցառումների ծրագիր

Պետական եկամուտների կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի հարկային պետական ծառայության միջև համագործակցությունը սկիզբ է դրվել երկու կառույցների ստեղծման առաջին իսկ օրվանից: Համագործակցության շրանակում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես  էլ աշխատանքային խմբերի միջև:

Օրերս աշխատանքային այցով Ստեփանակերտում էր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ ղեկավարների կողմից 2012-14թ.թ. համագործակցության միջոցառումների ծրագիր  է ստորագրվել: Երկու կառույցների ղեկավարներն ընդգծել են, որ համագործակցությունը կշարունակվի միջոցառումների ընդլայնված շրջանակով: Նախատեսվում են հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով օրենսդրության և վարչարարական փորձի ուսումնասիրության և փոխառության նպատակով մասնագետների և աշխատանքային խմբերի փոխադարձ այցելություններ, Լեռնային Ղարաբաղի հարկային պետական ծառայության  տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործում համակողմանի օժանդակության ցուցաբերում, ինչպես նաև ՊԵԿ-ի և ՀՊԾ-ի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հնարավորություների զարգացում, հսկողության իրականացում, իրավախախտումների բացահայտում և կանխարգելում: Արցախի ՀՊԾ-ի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախատեսվում է մասնագետների ներգրավումը ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին: Եռամյա համագործակցության ընթացքում կոմիտեն կշարունակի օժանդակությունը ԼՂՀ հարկային դաշտի վերաբերյալ տեղեկատվական նյութերի, ձեռնարկների պատրաստման, ինչպես նաև «Հարկատու» եռամսյակային պարբերականի հրապարակման գործում:

Այցի ընթացքում ամփոփելով 2009-11թ.թ. եռամյա համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն, ընդգծվել է, որ հաջողվել է կյանքի կոչել նախատեսված բոլոր միջոցառումները: Մասնավորապես երկու կառույցների աշխատանքային խմբերի, մասնագետների փոխադարձ այցելություններ են կազմակերպվել, որոնց  ընթացքում քննարկվել են հարկային վարչարարության կատարելագործման, հարկ վճարողների սպասարկման որակի բարելավման, հսկողությանն ուղղված հարցեր: ՊԵԿ մասնագետների կողմից ծրագրի շրջանակում միաժամանակ պարբերաբար մեթոդաբանական օժանդակություն է ցուցաբերվել դատաիրավական, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:

Այցի ընթացքում ՊԵԿ նախագահը  Գագիկ Խաչատրյանը հանդիպում է ունեցել նաև Արցախի գործարարների հետ, որտեղ քննարկվել են ՀՀ տարածքով կամ ՀՀ մաքսային սահմանով ներմուծման-արտահանման գործարքներ իրականացնելու ընթացքում ծագող խնդիրները: