22 հունվարի 2012
ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի աշխատանքներին
Ս. թ. հունիսի 6-ից 10-ը Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր նաԵՎ ՀՀ ԿԱ պետական եկամուտների պատվիրակությունը ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի գլխավորությամբ:
Ս. թ. հունիսի 6-ից 10-ը Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների պատվիրակությունը ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային իրավական բազայի վերանայման, ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների միջև հետբացթողումային հսկողության ոլորտում տեղեկատվության փոխանակման հատուկ կարգ մշակելու հարցերը, ապրանքների և փոխադրամիջոցների մաքսային արժեքը բնորոշող տվյալների փոխանակման դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների փոխգործակցության կարգի, ինչպես նաև ԱՊՀ մաքսային ծառայությունների միջև միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա իրականացման ժամկետների հետ կապված հարցեր:

Վերը նշված թեմաների վերաբերյալ հնչել են զեկույցներ տարբեր երկրների մաքսային ծառայությունների կողմից:

Տեղի են ունեցել նաև առանձին հանդիպումներ նիստին մասնակցող ԱՊՀ անդամ-պետությունների բոլոր մաքսային ծառայությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Բացի վերը նշված թեմաներից, հավանության են արժանացել նաև ԱՊՀ մաքսային ծառայությունների իրավական բազայի և համատեղ քննարկումների համար ստեղծված հատուկ ինտերնետային միջավայրի (web portal) տեխնիկական հնարավորությունների և ՌԴ մաքսային ակադեմիայի բազայի հիման վրա ԱՊՀ մաքսային ծառայությունների կադրերի վերապատրաստման հայեցակարգերը:

Հայկական կողմի բարձրացրած` հետբացթողումային հսկողության ոլորտում տեղեկատվության փոխանակման հատուկ կարգ մշակելու վերաբերյալ Արձանագրությունը հավանության տալու և ներպետական անհրաժեշտ ընթացակարգերը սկսելու հարցն անցավ միաձայն (բացառությամբ Ադրբեջանի Հանրապետության): Ի թիվս վերը նշված հարցերով ընդունված որոշումների, ընդունվեց նաև որոշում ԱՊՀ մաքսային ծառայությունների կազմում ընդգրկված համապատասխան մասնագետների համար կազմակերպել կինոլոգիական դասընթացներ Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում: Միաձայն ընդունվեց նաև ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հինգերորդ խմբագրությունը:

Նիստը հոբելյանական էր և նշվում էր ԱՊՀ քսանամյա գործունեության տարեդարձի շրջանակներում: Այդ կապակցությամբ ԱՊՀ անդամ երկրների որոշ մաքսային ծառայողներ պարգևատրվեցին գովասանագրերով և հուշամեդալներով: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահը ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Ս. Լեբեդեվի կողմից պարգևատրվեց ԱՊՀ անդամ-պետությունների մաքսային ծառայությունների համատեղ աշխատանքում ակտիվ մասնակցության և համագործակցության ամրապնդման համար գովասանագրով, իսկ ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի կողմից` համապատասխան հուշամեդալով: