18 դեկտեմբերի 2019
ՀՀ ՊԵԿ-ի ԵՎ Նիդերլանդների Թագավորության հարկային ԵՎ մաքսային ծառայության միջԵՎ ստորագրվել է համագործակցության ծրագիր
Ծրագիրը լինելու է շարունակական՝ կախված կողմերի համար առաջնահերթություններ ներկայացնող խնդիրներից

Նիդերլանդների Թագավորության հարկային և մաքսային ծառայության հրավերով Հաագայում գտնվող Պետական եկամուտների կոմիտեի և Նիդերլանդների հարկային և մաքսային ծառայության միջև ստորագրվել է 2019-2020 թվականների երկկողմ համագործակցության ծրագիր: Փոխգործակցության արդյունքում նախատեսում է 2019-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊԵԿ համապատասխան մասնագետների վերապատրաստում և փորձի փոխանակում Նիդերլանդների Թագավորություն հարկային և մաքսային ծառայության կողմից կազմակերպվելիք սեմինարների և դասընթացների ընթացքում, մասնավորապես, հարկային վարչարարության զարգացման և գնահատման, կարգապահական ռիսկերի կառավարման, էլեկտրոնային առևտրի հարկման և այլ թեմաներով:

Այցի ընթացքում կողմերի միջև քննարկվել են կարգապահական ռիսկերի կառավարման ռազմավարությանը, հարկային վարչարարության գնահատման զարգացմանը, խոշոր, փոքր և միջին հարկատուների վերահսկողության առանձնահատկություններին, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի հարկմանն առնչվող  մի շարք հարցեր: 

Համագործակցության ծրագիրը լինելու է շարունակական՝ կախված կողմերի համար առաջնահերթություններ  ներկայացնող խնդիրներից: