30 հունվարի 2020
Սեմինար-հանդիպում կրկնակի հարկման վերաբերյալ
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը փետրվարի 5-ին կազմակերպում է սեմինար-հանդիպում...

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է սեմինար-հանդիպում կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի մոդելային տարբերակի փոփոխման, ինչպես նաև միջազգային հարկային իրավունքի ասպարեզում վերջին զարգացումների, մասնավորապես, ՏՀԶԿ (OECD) Հարկվող բազայի քայքայման և շահույթի տեղաշարժման (BEPS) նվազագույն ստանդարտների կիրառման հետ կապված ՀՀ պարտավորությունների վերաբերյալ:

Սեմինարը կվարեն ADB փորձագետ Բռունո դա Սիլվան (Ամստերդամի համալսարան) և ՀՀ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկայի տեսուչ Անդրանիկ Հակոբյանը: 
Սեմինարը տեղի կունենա փետրվարի 5-ին, ժամը 14:00-ից 17:00-ը Ահարոնյան 12/3 հասցեի դահլիճում: Մուտքն ազատ է: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ ուղարկելով անուն, ազգանուն, ուսանողների դեպքում նաև՝ ԲՈՒՀ-ի անվանումը trainingcenter@taxservice.am էլ. հասցեին: Սեմինարի աշխատանքային լեզուն անգլերենն է:    
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 060 544 951, 060 544 988 հեռախոսահամարներով: