25 մայիսի 2021
Առցանց քննարկում՝ Բելգիայի Թագավորության գործարար համայնքի ԵՎ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների միջԵՎ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել շարունակական

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կայացել է առցանց ձևաչափով կլոր սեղան-քննարկում՝ Բելգիայի Թագավորության գործարար համայնքի ներկայացուցիչների և կոմիտեի մասնագետների միջև: Միջոցառումը կազմակերպվել է Համաշխարհային մաքսային կազմակերպությունում և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Սուրեն Մելիք-Իսրայելյանի նախաձեռնությամբ և Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության գործուն աջակցությամբ։ 

Քննարկվել են գործարար համայնքի ներկայացուցիչների կողմից առաջադրված հարցերի վերաբերյալ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգավորումները, կիրառվող վարչարարության առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել  նաև ՀՀ-ԵՄ ապրանքաշրջանառության համատեքստում իրականացված բարեփոխումներին և դյուրացումներին առնչվող հարցերի, որոնց վերաբերյալ տրվել են լիարժեք պարզաբանումներ և ներկայացվել առաջարկություններ։

Հանդիպման ընթացում, բացի հարց ու պատասխանի ձևաչափով կազմակերպված քննարկումներից, ներկայացվել է նաև շնորհանդես՝ ՀՀ մաքսային մարմինների կողմից կիրառվող տեղեկատվական համակարգերի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարեփոխումների և ծրագրերի վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս կազմակերպել նման հանդիպումներ՝ ձևավորելով գործարար համայնքի առջև ծառացած խնդիրների քննարկման և առաջարկությունների ձևավորման նպատակային հարթակ։