14 հունիսի 2021
Հրապարակվել է հարկային տարվա արդյունքներով ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկը
Ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքում

Հարկ վճարողների իրազեկման նպատակով ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2020 թվականի արդյունքներով 1 մլն դրամ և ավելի հարկային պարտավորության աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների տվյալները: Որպես ապառքի աճ՝ դիտարկվել է հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի և հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ապառքի դրական տարբերությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված են մինչև հուլիսի 1-ը հրապարակման ենթակա հարկ վճարողների ցանկերը: Իսկ ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N 783-Ն որոշմամբ սահմանված են հրապարակվող ցանկերի ձևաչափերը և տվյալների ստացման մեթոդաբանությունը, համաձայն որի հրապարակման ենթակա են հաշվետու տարում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ապառքի 1 մլն դրամ և ավելի աճ ունեցող առաջին 1000 հարկ վճարողների վերաբերյալ տվյալները: 

Հարկային տարվա արդյունքներով ապառքներ կուտակած հարկ վճարողների ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում: