17 հուլիսի 2021
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիայի վարչության աշխատակիցները վերապատրաստվել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում
Մասնակիցները ծանոթացել են Microsoft BI գործիքակազմի առանձնահատկություններին

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում  վերապատրաստում են անցել: Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում ՊԵԿ աշխատակիցներն ուսումնասիրել են Microsoft BI ծրագրակազմը՝ ՊԵԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներում օգտագործելու համար: 

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային աղբյուրների  կիրառման շնորհիվ տվյալների բազաները կարող են օգտագործվել տվյալների խորը վերլուծության և արդյունքում ռիսկային հարկ վճարողների թիրախավորման, վարքագծի ուսումնասիրության, հարկային կարգապահության բարձրացման և կանխատեսումների համար՝ ՊԵԿ-ը ձեռք է բերել Microsoft BI ծրագրակազմը: Դասընթացի  միջոցով գործիքակազմի հատկությունների մասին ձեռք բերված գիտելիքների շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ կիրառել գործիքակազմը կոմիտեի աշխատանքներում: 

Դասընթացի ավարտին մասնակիցները  հանձնել են քնություն և ստացել  հավաստագրեր: