19 հուլիսի 2021
Տեղի է ունեցել Հայաստանի ԵՎ Իրանի մաքսային ծառայության աշխատակիցների հանդիպում
Քննարկվել են ոլորտի արդիականացմանն ուղղված հարցեր

Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության և Մեղրի  մաքսային կետ-բաժնի ղեկավար անձնակազմի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար անձնակազմի հետ: 

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր, ինչպես նաև աշխատանքային գործառույթներից բխող ընթացիկ հարցեր: