18 փետրվարի 2022
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ԵՎ լիազոր դեսպանին
Քննարկվել են հարկային ԵՎ մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին  ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը:  

Հանդիպմանը  քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները: ՊԵԿ նախագահը կարևորել  է, որ ծրագրի աջակցությամբ արդեն Հայաստանում է գտնվում ԱՄՆ փորձագետների առաջին խումբը: Գնահատման առաքելությունից հետո նրանք կներկայացնեն համատեղ քայլերի հաջորդականությունը։

ԱՄՆ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բարեփոխումների շրջանակում` ապահովվել գործուն աջակցություն դրանց իրականացման նպատակով: