Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը տրվել է 10 տարի առաջ: 2018 թվականին մեկնարկել է հարկային բարեփոխումների աջակցության նպատակով Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը. կնքվել էր կես միլիոն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր: «Հայաստանի հարկային վարչարարության աջակցության» ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի հարկային համակարգի արդիականացումն էր, օրինակ՝ բարելավված եկամուտների մոբիլիզացիա՝ մակրոտնտեսական կայունություն ապահովելու նպատակով։
Ծրագիրը պետք է նպաստեր հարկային վարչարարության 2020-2024թթ․ ռազմավարության իրականացմանը: Ընտրվել է չորս ուղղություն՝ Հայաստանում գնահատել ոչ ֆորմալ տնտեսությունը, բարելավել ՊԵԿ ռիսկերի վերլուծության համակարգերը, աջակցել կոմիտեին շահումով խաղերի ոլորտի կարգավորման գործին ու նպաստել ՊԵԿ-ին տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգերի միջազգային ISO ստանդարտ ստանալու նպատակով:
Ծրագիրը տևել է ավելի քան երկու տարի։ Մասնագետներն այն արդյունավետ են գնահատել ու վստահեցրել՝ ծրագիրը ծառայել է իր նպատակին և լավ հիմք ստեղծել հետագա համագործակցության համար։
Մանրամասները՝ տեսանյութում: