21 հոկտեմբերի 2022
ՊԵԿ նախագահն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության հարկային պետական ծառայության պատվիրակությանը
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի Հանրապետության հարկային պետական ծառայության պատվիրակությանը` ծառայության ղեկավար Ալթինբեկ Աբդուվապովի գլխավորությամբ: 

Ղրղզական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի հարկման հիմնախդիրները, ժամանակակից տեղեկատվական համակարգերի ու տեխնոլոգիաների կիրառումը հարկային վարչարարության ոլորտում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկ վճարողների սպասարկման ոլորտում էլեկտրոնային ծառայությունների հայաստանյան առաջավոր փորձը: 

Կողմերը փոխանակել են կարծիքներ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ կառույցների շրջանակում երկու երկրների հարկային ծառայությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն՝ երկու գերատեսչությունների փորձագետների միջև համատեղ աշխատանքներն  ակտիվացնելու վերաբերյալ: