15 նոյեմբերի 2022
ՊԵԿ նախագահի տեղակալը հանդիպել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսին
Քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում օրերս տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի միջև։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև գործընթացների առավել դյուրին և սահուն իրականացման, երկու երկրների մաքսային մարմինների անցակետերի միջև օպերատիվ կապի ամրապնդման, ծագող խնդիրների  արագ, արդյունավետ լուծման մեխանիզմների և հարթակների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։

Քննարկման արդյունքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել աշխատանքային հանդիպումներ։ Նմանօրինակ հանդիպումները հնարավորություն կտան հնարավորինս արագ արձագանքել բարեկամ երկրների մաքսային ծառայության ոլորտին առնչվող ընթացիկ խնդիրներին և օպերատիվ  լուծումներ տալ դրանց։