Թբիլիսիում կայացել է «GITI 2022» կիբերանվտանգության և ՏՏ նորարարության 12-րդ տարածաշրջանային համաժողովը: Այն հանդիսանում է տեղեկատվական և տեղեկատվահաղորդակցման տեխնոլոգիաների նորարարությունների ոլորտում տարածաշրջանի կարևորագույն իրադարձություններից մեկը:
Համաժողովի նպատակն է ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունն ու կարևորությունը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում։
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև մրցանակաբաշխություն։
Պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար ներդրված e-VAT համակարգը ճանաչվել է հաղթող՝ Ամենահաջողակ ենթակառուցվածքային լուծում անվանակարգում։
«GITI 2022»-ին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Վրաստանից, Իսրայելից, Լեհաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Արաբական Միացյալ Էմիրություններից։