14 դեկտեմբերի 2022
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ԵՎ լիազոր դեսպանին
Կողմերը բարձր են գնահատել փոխհամագործակցությունը մաքսային ԵՎ հարկային ոլորտներում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ: 

Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը, ինչպես նաև արդյունավետ փոխհամագործակցությունը։

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար։

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին  երախտագիտություն է հայտնել Ռուստամ Բադասյանին և Պետական եկամուտների կոմիտեի թիմին՝ հայ-ամերիկյան կապերի զարգացմանն աջակցելու գործում։ Միաժամանակ, դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և կոմիտեի արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։ 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այս օրերին հրաժեշտի հանդիպումներ է ունենում՝  պաշտոնավարման ժամանակահատվածում սերտորեն համագործակցած բազմաթիվ գործընկերների հետ: