21 մարտի 2023
ՊԵԿ-ը կազմել է պետական կառույցի համար նախադեպային մասնագիտական ուղեցույց
Ուղեցույցը հասանելի է ուսումնական կենտրոնի նոր գործարկված կայքում

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային համակարգի աշխատակիցների համար կազմել և հրապարակել է «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնների բացատրական ուղեցույց». նախագիծն իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ։ 

Ուղեցույցը նախադեպային է պետական կառավարման համակարգում և համապատասխանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մշակած՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոններին։
Բացատրական ուղեցույցը չի սահմանափակում մաքսային ծառայողի աշխատանքային լիազորությունները, ընդհակառակը, ուղղորդում է ցանկացած իրավիճակում։ 
Ուղեցույցը կազմվել է 4-5 ամսում․ հասանելի էլեկտրոնային տարբերակով՝ կոմիտեի ուսումնական կենտրոնի նոր գործարկված կայքում։ 

Կայքի այցելուները կգտնեն տեղեկատվություն կենտրոնի գործունեության, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև համագործակցությունների վերաբերյալ։ Օգտատերերը կարող են առցանց գրանցվել դասընթացների։ 
Ուսումնական կենտրոնը նախատեսում է ստեղծել էլեկտրոնային ուսուցման հարթակ բացառապես կոմիտեի աշխատակիցների համար, իսկ դասընթացների արդյունքները կամփոփվեն թեստավորումներով:  

Մանրամասները՝ տեսանյութում։