09 ապրիլի 2010
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ՊԵԿ-ի հատուկ ուշադրությանը չի «արժանացել». կոմիտեն այս ընկերությանը վերաբերվում է այնպես, ինչպես մյուս բոլոր տնտեսվարող սուբյեկտներին
Քանի որ «ՉԱՊ» ՍՊԸ-ի /ԳԱԼԱ հեռուստաընկերություն/ կողմից ներկրված ռադիոսարքավորումների մաքսազերծման խնդիրը շարունակում է մնալ մի շարք լրատվամիջոցների ուշադրության առանցքում, անհրաժեշտ ենք համարում առավել հանգամանալի պարզաբանում ներկայացնել ընկերության հարկային չմարված պարտավորությունների առնչությամբ:
Քանի որ «ՉԱՊ» ՍՊԸ-ի /ԳԱԼԱ հեռուստաընկերություն/  կողմից ներկրված ռադիոսարքավորումների մաքսազերծման  խնդիրը  շարունակում է մնալ մի շարք լրատվամիջոցների ուշադրության առանցքում,  անհրաժեշտ ենք  համարում առավել հանգամանալի պարզաբանում ներկայացնել ընկերության հարկային չմարված պարտավորությունների առնչությամբ: Գյումրիի  տարածքային  հարկային տեսչության կողմից կազմված ակտը`  ընկերությունից 25մլն 212, 7 հազար դրամ բռնագանձելու պահանջի մասին (2007թ.-ի նոյեմբեր),   հիմնավորվել է դատարանում և  «ՉԱՊ» ՍՊԸ-ն կատարել է դատարանի վճիռը`  ամբողջությամբ մարելով նշված գումարը: Հետևաբար, այդ հարկային պարտքը և դրա հետևանքներն անհիմն որակելն ուղղակի զուրկ է տրամաբանությունից:

Ինչ վերաբերում է «ԳԱԼԱ»-ի նկատմամբ  ՊԵԿ-ի  առանձնահատուկ «ուշադրության» շուրջ ընկերության ակնարկներին,  ապա հարկ ենք համարում նշել,  որ կոմիտեն գործում է բացառապես իր լիազորությունների շրջանակներում և ընկերությանը որևէ, այսպես կոչված, «մեսիջ» հղելու անհրաժեշտություն չունի: