30 մարտի 2010
Ուսումնական դասընթաց` ՊԵԿ-ում
Մարտի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար կազմակերպվել էր ուսումնական դասընթաց «Պրոցեսուալ աուդիտ» թեմայով:
Մարտի 26-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար  կազմակերպվել էր ուսումնական դասընթաց «Պրոցեսուալ աուդիտ»  թեմայով:  ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանի գլխավորությամբ կազմակերպված  դասընթացի ժամանակ  ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների մասնագետների կողմից  ներկայացվեցին հարկ վճարողների, ապահովադիրների կողմից ներկայացվող հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի, հայտարարությունների և տեղեկությունների ընդունման, դրանց իրացման ընթացքի  ընտրանքային ստուգման,  հարկման գործերի վարման կարգի պահպանման ընտրանքային ստուգման, արխիվի գույքագրման, անձնական հաշվի քարտի վարման ճշտության ստուգման հետ կապված թեմաներ:

Թրեյնինգին փորձի փոխանակման նպատակով հրավիրված էր նաև ՀՀ կենտրոնական բանկի մասնագետ   Ա. Գաբրիելյանը: