01 ապրիլի 2010
2010 թվականի առաջին եռամսյակը ՊԵԿ-ն ամփոփում է գերակատարումներով
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հետԵՎողական ԵՎ նպատակային վարչարարության շնորհիվ 2010թ.-ը սկսվել ԵՎ շարունակում է ընթանալ գերակատարումներով:
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հետևողական և նպատակային վարչարարության շնորհիվ 2010թ.-ը սկսվել և շարունակում է ընթանալ գերակատարումներով: Այսպես, հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126,7 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 116,9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է հավաքագրվել 9,8 մլրդ դրամով: Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատ, նույնպես աճ է արձանագրվել, որն ընդհանուր առմամբ այս տարվա առաջին եռամսյակին կազմել է ավելի քան 19%:

Հատկանշականն այն է, որ սոցիալական վճարների գծով նույնպես պահպանվել է աճի տենդենցը, և 2010թ.-ի առաջին եռամսյակում հավաքագրվել է շուրջ 26.2 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 22.0 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 4.2 մլրդ դրամով: Ավելին, 2009թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, ավել սոցիալական վճար է հավաքագրվել մոտ 4.7 մլրդ դրամի չափով, կամ աճը կազմել է ավելի քան 21%: