03 մայիսի 2010
2010 թվականի առաջին 4 ամիսները ՊԵԿ-ն ամփոփել է գերակատարումներով
Պետբյուջե է մուտքագրվել 218մլրդ 106մլն դրամ` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները, այսինքն` պլանային ցուցանիշը գերակատարվել է 22մլրդ 71մլն դրամով:
2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել և շարունակում է գերակատարումներով. 2010թ.-ի չորս ամիսների հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 218մլրդ 106մլն դրամ` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները, այսինքն` պլանային ցուցանիշը գերակատարվել է 22մլրդ 71մլն դրամով:

Ընթացիկ տարվա չորս ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցում են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակաատվածի համեմատ, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել է 37մլրդ 534մլն դրամով ավելի գումար: Իսկ 2008թ.-ի չորս ամիսների համեմատ` այս տարվա չորս ամիսների հավաքագրումները գերակատարվել են շուրջ 11,2մլրդ դրամով:

Սոցիալական ապահովության վճարների մասով ևս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի և 2009-ի առաջին չորս ամիսների, այնպես էլ այս տարվա չորս ամիսների պլանային ցուցանիշի նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին հավաքագրվել է շուրջ 35,8մլրդ դրամ, ինչը պլանային ցուցանիշը գերազանցել է մոտ 5մլրդ դրամով: 2010-ի առաջին չորս ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարները շուրջ 6մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ 6,2մլրդ-ով էլ` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: